Հարակից նստեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարակից նստեցում, անլուծելի նյութի՝ կրողի առաջացման ընթացքում լուծելի նյութերի կլանվելը և նստվածքի հետլուծույթից անջատվելը։ Դա կիրառում են աղերի լուծույթները մաքրելու և լուծույթում հետքային քանակներով պարունակվող նյութերն անջատելու և խտացնելու նպատակով։ Առանձին դեպքերում նման միջոցով կարելի է անջատել և որոշել մինչև 10~10 —10~՜12 գ-իոն / կոնցենտրացիայի միկրոխառնուրդները։ Հատկապես լավ է ընթանում, եթե կրողը առաջանում է խիստ զարգացած մակերևույթ ունեցող նստվածքի ձևով։ Հաճախ օգտագործվող կրողներն են Fe (OH) 3, Al (OH) 3, CdS, HgS, CuS PbS, Ba S04, Ca 3 (P04 )2, (3-նավթոլը, օքսիքինոլինը, կուպֆերոնը և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 277 CC-BY-SA-icon-80x15.png