Հատիսի փողոց (Աբովյան)
Արտաքին տեսք
Հատիսի փողոց | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Գտնվում է | Աբովյան |
Մարզ | Կոտայքի մարզ |
Պատմական շրջան | Կոտայք, Այրարատ |
Երկարություն | 1,5 կմ |
Սկիզբ | Սահմանադրության հրապարակ |
Ավարտ | Արցախի փողոց |
Անվանվել է | Հատիս լեռ |
Հատիսի փողոց (կոչվում է նաև՝ Հատիսի պողոտա[1]), փողոց Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Փողոցը անվանակոչվել է ի պատիվ Հատիս լեռան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին Հատիսի փողոցը ամբողջությամբ հիմնանորոգվել է[2][1]։ Կատարվել է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը[2][1]:
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցը սկիզբ է առնում Սահմանադրության հրապարակից, ապա անցնելով 3-րդ և 4-րդ միկրոշրջաններով, ավարտվում է Արցախի փողոցի սկզբնամասում[3]:
Շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- №1/22 «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ
- №1/30/16 «Կոտայքի մարզ» նոտարական տարածք
- №4 «Կոտայքի մարզային փրկարարական վարչություն»
- №6 «Աբովյանի բժշկական կենտրոն»
- №6 «Նարեկ» ծերանոց
- №8 «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» («Կոտայք» մասնաճյուղ)
- №22 «ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոն»
Հատող փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվել են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները». kotayk.mtad.am. 2021 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 «Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան». 1lurer.am. 2021 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ ««Հադրութ թաղամաս», «Շուշի թաղամաս»․ Աբովյանի համայնքապետի որոշումն ընդունվել է». iravaban.net. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.