Հավատքի ազատություն Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավատքի ազատություն Հայաստանում, իրավունք, որը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ։

Այն նախատեսում է հավատքի ազատություն բոլոր քաղաքացիների համար։ Սահմանադրության կողմից համապատասխան փոփոխությունները կատարվել են 2005 թվականի դեկտեմբերին։ Այնուամենայնիվ, հետևյալ օրենքը որոշ չափով սահմանափակում է կրոնական փոքրամասնությունների համախոհների կրոնական ազատությունը։

Հայաստանի բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Հայ Առաքելական եկեղեցին ունի ազգային եկեղեցու պաշտոնական իրավական կարգավիճակ և զգալի կրոնական մենաշնորհ, համապատասխանաբար օգտվում է մի շարք արտոնություններից, որոնք հասանելի չեն այլ կրոնական խմբերին[1]։

2020 թվականին Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին[2]։

Օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքը ընդունվել է 1992 թվականի հունիսի 17-ին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, իսկ 1997 թվականի սեպտեմբերի 19-ին և 2001 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել։ Հայաստանում այդ օրենքի համաձայն ապահովվում է քաղաքացիների հավատքի ազատությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կրոնը ընտրելու ազատություն։ Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են։ Դավանանքի պատճառով քաղաքացիների առաջ ուղղակի կամ անուղղակի սահմանափակումներ դնելը կանխարգելվում է ՀՀ օրենքով[3]։

Աթեիստների նկատմամբ խտրականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթեիստների նկատմամբ խտրականությունները հիմնականում դրսևորվում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այսպես, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանագարանի և արխիվի տնօրեն Ասողիկ Կարապետյանը 2013 թվականին իր ունեցած հարցազրույցներից մեկում Սուրբ Էջմիածնի անունից հայտարարել է, որ «Հայ աթեիստը ոչ լիարժեք հայ է», հետագայում իր խոսքերը հաստատելով ասել է. «Նա, ով չի դավանում հայ ժողովրդին հատուկ արժեքները, չի կարող լիարժեք հայ լինել. Հայ Եկեղեցու առաքելությունը ոչ միայն հոգևոր քարոզչության, այլև ազգապահպանության մեջ է...»[4][5]

Քննադատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի հավատքի ազատության մասին 16-րդ զեկույցում նշվել է, որ Հայաստանում հավատքի ազատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ, սակայն գոյություն ունեն մի քանի օրենքներ, որոնք սահմանափակում են այդ ազատությունը։ Փաստաթղթում նշված է, որ կան տեղեկություններ այն մասին, որ Հայսատանում որոշ կրոնական կազմակերպություններ բախվում են իրենց կրոնական շինությունները կառուցելու խոչընդոտների[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia: International Religious Freedom Report 2007 Արխիվացված 2012-09-25 Wayback Machine на английском
  2. Հայաստանի անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին. հնարավորություններ և մարտահրավերներ
  3. Закон Республики Армения "О свободе совести и религиозных организациях". Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2021.
  4. Аравот. «Тер Асохик не отказывается от своих слов: «Армянин-язычник – неполноценный армянин»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում». mediamax.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Госдеп США раскритиковал законы Армении за ограничение свободы вероисповедания». www.ekhokavkaza.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.