Հավասարամեծ պատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմանկյուն

Հավասարամեծ պատկերներ, հավասար մակերեսներ (ծավալներ) ունեցող հարթ (տարածական) պատկերներ։ Տված պատկերին հավասարամեծ պատկերի գոյության և նրա կառուցման հարցերը արծարծվել են դեռևս հնագույն ժամանակներում։ Հավասարամեծ պատկերի մասին մի շարք թեորեմներ կան Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունում։ Եթե երկու հարթ բազմանկյուններ հավասարամեծ են, ապա հնարավոր է նրանցից մեկը վերածել (կտրատել) մասերի և դրանցով կազմել մյուսը։ Օրինակ, եթե ABC եռանկյունը կտրենք MN միջին գծով և MBN եռանկյունը 180° անկյունով պտտենք M կետի շուրջը, ապա կստացվի ADNC զուգահեռագիծը, որը հավասարամեծ է ABC եռանկյանը։ Բազմանիստերի համար նման պնդումը ճիշտ չէ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 262