Jump to content

Հավասարակշռության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավասարակշռության տեսություն, մատերիալիստական և հակադիալեկտիկական տեսություն, որը հասարակության զարգացման ընթացքն ու գործունեությունը փորձում է բացատրել բնագիտությունից վերցված հավասարակշռության սկզբունքով։ Հավասարակշռության տեսության առաջին ծավալուն շարադրանքը տվել է Շ. Ֆուրիեն (XVIII դ.)։ XIX-XX դարերում հավասարակշռության տեսությունը զարգացրել են Օ. Կոնտը, Հերբերտ Սպենսերը, Ա. Սմոլը, Լ. Ուորդը, Կ. Կաուցկին, Ա. Ա. Բոգդանովը։ Ելնելով երևույթների բացատրման մեխանիստական-մետաֆիզիկական սկզբունքներից՝ զարգացման պրոցեսում և հակադրած միասնության մեջ չափազանցվում է հավասարակշռված վիճակը։ Այս սկզբունքով հասարակությունը ևս դիտվում է որպես հավասարակշռված վիճակ, որին բնորոշ են ոչ թե ներքին, այլ արտաքին հակասությունները՝ դրսևորված հասարակություն-բնություն հարաբերություններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 261