Հասարակ մուլտֆիլմ
Հասարակ մուլտֆիլմ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անիմացիոն սերիալ |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | J.G. Quintel? |
Երաժշտություն | Մարկ Մազերսբո |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Հեռուստաալիք | Cartoon Network |
Եթերաշրջաններ | 8 |
Սերիաների քանակ | 261 |
Ընկերություն | Cartoon Network Studios |
Էկրաններին է | հունվարի 16, 2017-ը |
Սերիայի տևողություն | 11 րոպե |
cartoonnetwork.com/video/regular-show/index.html(անգլ.) |
«Հասարակ մուլտֆիլմ» (անգլ.՝ Regular Show), ամերիկյան Cartoon Network հեռուստաալիքի արտադրության մուլտսերիալ, ստեղծված Ջեյմս Քուինթելի կողմից Cartoon Network հեռուստաալիքի համար։ Թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ռուսական կրկնօրինակմամբ ցուցադրվել է 2012 թվականի ապրիլ 28-ից։ Մուլտսերիալը ստացել է «Էմմի» մրցանակ։
8 եթերաշրջաններից[1] հետո 2016 թվականի սեպտեմբերի 13-ին Cartoon Network հեռուստաալիքը հայտարարեց մուլտսերիալի փակման մասին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը պատմում է երկու ընկերների՝ Մորդեկայի և Րիգբիի արկածների մասին։ Այս երկուսը աշխատում են քաղաքային այգում, Սկիպս անունով ձնեմարդու և մշտապես ուրախ Պոպսի հետ, Բենսոնի ղեկավարության ներքո։ Այգում աշխատում են նաև Մասլ Մենը և Թխի թող գա-ն։ Մորդեկայը և Րիգբին անընդհատ փորձում են խուսափել աշխատանքից և զվարճանալ, այդ պատճառով հաճախ ստիպված են վճարել իրենց անպատասխանատվության համար։ Մտածելով միայն զվարճանքի մասին ընկերները միշտ ընկնում են անելանելի իրավիճակների մեջ, սակայն վերջում նրանց հաջողվում է դուրս գալ անհարմար վիճակներից հավատարիմ ընկերների օգնությամբ։
Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորդեկայը 23-ամյա կապույտ ճայ է։ Նա անիմացիայի գլխավոր հերոսներից մեկն է, որը հանդիսանում է նաև Րիգբիի (մյուս գլխավոր հերոսը) լավագույն ընկերը։ Նրանք աշխատում են քաղաքային այգում, սակայն իրենց ծույլության պատճառով հազվադեպ են կատարում իրենց պարտականությունները։ Մորդեկայը լինելով ավելի բարեխիղճ միշտ փորձում է կատարել իր աշխատանքը, սակայն հաճախ ընկնում է հիմար իրավիճակների մեջ փորձելով մրցակցել Րիգբիի հետ։ Նա գաղտնի սիրահարված էր տեղական սրճարանում աշխատող մատուցողուհի Մարգարեթին, սակայն Մարգարեթի հեռանալուց հետո, Մորդեկայը երկար ժամանակ փորձելով մոռանալ նրան ի վերջո սկսում է հանդիպել Սի-Ջեյի հետ։ Մուլտսերիալի վերջում դառնում է նկարիչ և հանդիպում է իր ապագա կնոջը, որը կիսով չափ չղջիկ է։ Ռուսական կրկնօրինակումը կատարել է Պրոխոր Չեխովսկոին։
- Րիգբին 23-ամյա ջրարջ է։ Մորդեկայի լավագույն ընկերն է և գլխավոր հերոսներից մեկը։ Նա միշտ նախանձել է իր փոքր եղբայր Դոնին, քանի որ Դոնն ավելի բարձրահասակ, ավելի գեղեցիկ և ավելի ուժեղ է քան ինքը։ Չորս եթերաշրջանների ընթացքում Րիգբին մահանում է չորս անգամ, բայց ամեն անգամ հարություն է առնում։ Երրորդ եթերաշրջանի 33-րդ սերիայում խոստովանում է, որ իրեն դուր է գալիս Էյլինը։ Մասլ Մենի հարսանիքի ժամանակ խոստովանում է, որ հանդիպում է Էյլինի հետ և 8-րդ եթերաշրջանի վերջում նրանք ամուսնանում են։ Ռուսական կրկնօրինակումը կատարվել է Դիոմիդ Վինոգրադովի կողմից։
Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Էպիզոդների քանակ | Ցուցադրման ժամանակահատված | ||||
---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի վերջ | |||||
1 | 12 | սեպտեմբերի 6, 2010 թվական | նոյեմբերի 22,2010 թվական | |||
2 | 28 | նոյեմբերի 29, 2010 թվական | օգոստոսի 1, 2011 թվական | |||
3 | 40 | սեպտեմբերի 19, 2011 թվական | 3 сентября 2012 | |||
4 | 40 | հոկտեմբերի 1, 2012 թվական | օգոստոսի 12, 2013 թվական | |||
5 | 40 | սեպտեմբերի 2, 2013 թվական | օգոստոսի 14, 2014 թվական | |||
6 | 31 | հոկտեմբերի 9, 2014 թվական | հունիսի 25, 2015 թվական | |||
7 | 39 | հունիսի 26, 2015 թվական | հունիսի 30, 2016 թվական | |||
8 | 31 | սեպտեմբերի 26, 2016 թվական | հունվարի 16, 2017 թվական |
1 сезон
Номер | Название |
---|---|
1 | «The Power» |
2 | «Just Set Up the Chairs» |
3 | «Caffeinated Concert Tickets» |
4 | «Death Punchies» |
5 | «Free Cake» |
6 | «Meat Your Maker» |
7 | «Grilled Cheese Deluxe» |
8 | «The Unicorns Have Got to Go» |
9 | «Prank Callers» |
10 | «Don» |
11 | «Rigby’s Body» |
12 | «Mordecai and the Rigbys» |
Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին մուլտսերիալի մոտիվներով թողարկվել է Regular Show Mordecai and Rigby in 8-Bit Land պաշտոնական տեսախաղը,որը ստեղծվել է Way Technologies ընկերության կողմից։ Քննադատներ կողմից[2][3] խաղը ստացել է տարբեր գնահատականներ։
2015 թվականին թողարկվել է «Regular Show: The Movie» լիամետրաժ ֆիլմը, որում պատմվում է Մորդեկայի և Րիգբիի պատանեկության և նրանց ապագայի մասին։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆիլմը հասանելի դարձավ iTunes, Google Play և մի շարք այլ հարթակների թվային ծառայություններում, իսկ նույն թվականի հոկտեմբերի 13-ին թողարկվեց DVD[4] տարբերակով։ Cartoon Network հեռուստաալիքում պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Barsanti, Sam (September 13, 2016), «Regular Show to blast itself into orbit for final season», The A.V. Club (Onion), http://www.avclub.com/article/regular-show-blast-itself-orbit-final-season-242500
- ↑ «Regular Show: Mordecai and Rigby in 8-Bit Land for 3DS»։ GameRankings (անգլերեն)։ CBS Interactive Inc։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Regular Show: Mordecai and Rigby in 8-Bit Land for 3DS Reviews»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive Inc։ Վերցված է 2017-06-04
- ↑ Denise Petski (2015-08-13)։ «‘Regular Show: The Movie’ Sets Digital & DVD Launch Ahead Of TV Premiere»։ Deadline.com (անգլերեն)։ Penske Business Media, LLC։ Վերցված է 2017-06-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասարակ մուլտֆիլմը Cartoon Network-ի պաշտոնական կայքում
- «Հասարակ մուլտֆիլմ»(չաշխատող հղում)(անգլ.) կայքում Big Cartoon DataBase
- «Հասարակ մուլտֆիլմ» Archived 2019-12-22 at the Wayback Machine.(անգլ.) կայքում TV.com
- Մուլտֆիլմի գրախոսությունը — Լև Գրինբերգ, Հասարակ Մուլտսերիալ // հոկտեմբերի 29, 2011 թվական