Հանքավանի տեկտոնական բեկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանքավանի տեկտոնական բեկվածք, երկրակեղևի խզումնային բեկվածք, Հանքավան-Զանգեզուր տեկտոնական բեկվածքի հյուսիսարևմտյան շարունակությունը։ Ձգվում է Մարմարիկ գետի երկայնքով։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է պալեոգենում։ Խիստ ծալքավորված ու կոտրատված ապարներով վերնետվածքային, որոշ տեղերում՝ վրաշարժային բնույթի է (լայնությունը՝ 10-15 կմ), որի երկարությամբ կան արտավիժած հրաբխային ապարներ, տեղ-տեղ՝ տրավերտինների գոյացումներ, ներծին հանքայնացումներ (ոսկեբեր և պղինձ-մոլիբդենային)։ Բեկվածքի տարածման ուղղությամբ տեղադրված է Գեղամա լեռնավահանի անթրոպոգենի հրաբուխների շղթան։ Համակարգում կան խզումնային խախտումներ, որոնք առաջացրել են պորֆիրիտներից ու փոխակերպային ապարներից կազմված հորստաձև բարձրացում։ Բեկվածքը երկրաշարժաակտիվ է, երկայնքով տարածված են հանքային ջրերի ելքեր, սողանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png