Հանրի Հերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանրի Հերո
Ի ծնեհայ․՝ Հրանտ Վահանի Թեքեյան
Ծնվել էապրիլի 18, 1894(1894-04-18)[1][2]
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էմարտի 10, 1981(1981-03-10) (86 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Հանրի Հերո (Հրանտ Վահանի Թեքեյան) (ապրիլի 18, 1894(1894-04-18)[1][2], Մարսել - մարտի 10, 1981(1981-03-10), Փարիզ, Ֆրանսիա), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Մարսելի Թ. Բերանժիեի արվեստանոցը։ 1935 թվականին հիմնել է «Նկարչություն և պոեզիա» խմբակցությունը, այնուհետև՝ «Նոր սերունդ» խմբակցությունը, 1949 թվականին՝ «Օնիրիստ» խմբավորումը։ 1933 թվականին հաստատվել է Փարիզում։

Հանրի Հերոն պատկերել է հրեշտակակերպ պատկերներ ու աղջիկներ։ Նրա գեղագիտական կարգախոսն է եղել անդրադարձ ավանդույթներին ու բնությանը։ Գործերից պահվում են Փարիզի արդի արվեստների, Մարսելի, Ռեննի, Ալժիրի, Բելֆորի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատական ցուցահանդեսներ Փարիզում, 1933 թ., 1944 թ., 1952 թ.
  • Մարսել, 1941 թ.
  • «Ժամանակակից ռոմանտիզմը» ցուցահանդես, արիզի Կլեբեր սրահ, 1949 թ.

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրեշտակը ծաղիկների հետ, 1934 թ.
  • Իշխան՝ առանց դղյակի, 1970 թ.
  • Կնոջ դիմանկար[4]
  • Կնոջ գլուխ[5]
  • Օձեր հմայող կինը[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]