Հանրային գրադարան (Կոլմար)
Տեսակ | քաղաքային գրադարան |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Կոլմար |
Վայր | Dominican Convent? |
Հիմնադրված է | 1951 |
Հանրային գրադարան Կոլմարում, ֆրանսիական Կոլմար քաղաքի գրադարանը, որտեղ պահվում են մեծ թվով միջնադարյան գրքեր և ձեռագրեր։ Քաղաքի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Դոմինիկյան վանքի նախկին շենքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլմարի հանրային գրադարանը գտնվում է նախկին Դոմինիկյան վանքի շենքում։ 1278 թվականի հոկտեմբերին Կոլմար են ժամանել դոմինիկյան եղբայրները, մինչ այդ քաղաքում էին դոմինիկյան Ուինտերլինդեն քույրերը։ 1283 թվականին սկսվել է եկեղեցու շինարարությունը։ Դոմինիկյան եղբայրները կարող էին հումանիտար կրթություն ստանալ դպրոցում, որն այն ժամանակ համալսարանական կրթություն էր[1]։
Հեղափոխության ժամանակ վանքի նախկին շենքերը բռնագրավվել են։ 1951 թվականին այդ շենքերում տեղավորվել է հանրային գրադարանի հարուստ տոհմային հավաքածուն։ Գրադարանը կառուցել են Մուրբախ աբբայության առգրավված գրադարանի շուրջ, այն պարունակում է առնվազն 1200 ձեռագիր։ Այդ ձեռագրերից ամենահինը թվագրվում է 8-րդ դարով։ Այս շենքը պարունակում է 6-րդ դարից թվագրված 50 000 հատոր, 25 000 էլզասյան փաստաթղթերի հավաքածու, որոնք ներառում են դրամագիտական և պատկերագրական տեղեկություններ։ Այնտեղ կա հանրային ընթերցասրահ և մեդիատեք, որոնք 2012 թվականին տեղափոխվել են նախկին հիվանդանոցի շենքեր[1]։
Կոլմարի հանրային գրադարանը ներառում է գիտական գրքույկներ, գրականություն, որը հրատարակվել է տարբեր լեզուներով[2]։
Կիրակի օրը գրադարանը փակ է։ Երկուշաբթի և երեքշաբթի գրադարանն աշխատում է առավոտյան 9-ից մինչև 12-ը և 14-ից մինչև 16-ը։ Չորեքշաբթի-ուրբաթ՝ առավոտյան 9-ից մինչև 12:00-ն և 14:30-ից մինչև 18:30։ Շաբաթ օրը գրադարանը բաց է առավոտյան ժամը 9-ից մինչև 16:00[1]։
Գրադարանը գտնվում է 1 Place des Martyrs de la Résistance հասցեում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Former Dominican Convent (today public library)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ An Iranian in Nineteenth Century Europe, 1999, էջ 178
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- An Iranian in Nineteenth Century Europe: The Travel Diaries of Haj Sayyah. — Ibex Publishers, Inc., 1999. — 379 с. — ISBN 9780936347936