Հանրային առողջությունը և առողջապահության կազմակերպումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, hանրային առողջության և առողջապահյան կազմակերպման գործի զարգացումը պայմանավորված է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում 1926 թվականին սոցիալական հիգիենայի ամբիոնի հիմնադրմամբ (Ս. Բաղդասարյան)։ սոցիալական հիմնախնդիրների ոլորտում ուսումնասիրվել են Երևանի բնակչության հիվանդացությունը (Մելիք Քարամյան), հանրապետության բնակչության ու նրա առանձին խմբերի առողջության և առողջապահյան (Շ. Պապոյան, Արծրուն Կծոյան, Ռ. Փարսադանյան, Ա. Հարությունյան, Ա. Ավագյան, Մ. Մարդիյան), ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների և հիվանդանոցների միավորման արդյունավետության (Շ. Պապոյան), բուժակա-մանկաբարձական կետերի գործունեության կազմակերպման (Մ. Մաթևոսյան), հանրապետության բնակչության վերարտադրության, Երևանում կանանց մանկածնության, մանկ, մահացության (Ա. Եղիկյան, Վ. Աստվածատրյան), վաղ մանկական հասակի երեխաների ֆիզիկական զարգացման (Ռ. Մկրտչյան) հարցերը։ Կազմվել են հանրապետության գյուղ, առողջապահյան ատլասներ (Արսեն Հայրիյան, ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե մեդալ, 1968), ուսումնասիրվել են գյուղ, ընտանիքների սոցիալ-հիգիենային հարցեր։ 1980 թվականին Արմաշի տեղամասային հիվանդանոցի հիման վրա ստեղծվել է գյուղի սոցիալ-հիգիենային հիմնախնդիրների լաբորատորիա (1985-2005 թվականները գործել է Երևանի պետական բժշկական համալսարանի կազմում), որտեղ ուս ումնասիրվել են գյուղ, առողջապահյան կազմակերպման, բժշկական աշխարհագրության, սոցիալական բժշկության և էկոլոգիայի հիմնախնդիրներ, մշակվել ու կազմվել են մարդու հիվանդությունների սոցիալ-էկոլոգիական օջախայևության հայեցակարգ (Արսեն Հայրիյան, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1985, 1988), կազմվել է Հայաստանի բժշկաէկոլոգիական ատլաս 1998։ Ոաումնասիրվել և գնահատվել են ՀՀ բնակչության ընդհանուր մահացության մակարդակի և պատճառական կառուցվածքի միտումներն ու առանձնահատկությունները՝ ըստ սեռի, տարիքի, բնակավայրի, վարչական տարածաշրջանների, բժշկաշխարհագրական գոտիների, սոցիալ-էկոլոգիական շրջանների, աղետի գոտու (Ա. Հայրապետյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։