Հաննիբալ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաննիբալ (այլ կիրառումներ)
Հաննիբալ
անգլ.՝ Hannibal
ՀեղինակԹոմաս Հարրիս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսարսափ վեպ և վեպ-թրիլլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Հաննիբալ Լեկտեր, Կլարիս Ստարլինգ, Մեյսոն Վերժեր և Ջեկ Կրոուֆորդ
Էջեր484
ՇարքHannibal Lecter?
ՆախորդԳառնուկների լռությունը
ՀաջորդՀանիբալի ապստամբությունը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDell Publishing
Հրատարակման տարեթիվհունիսի 8, 1999
ԳՄՍՀ0-385-33487-7
OCLC41315462

Հանիբալ (անգլ.՝ Hannibal), Թոմաս Հարրիսի վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին։ Չարագործ Հաննիբալ Լեկտերի՝ ինտելեկտուալի սերիական մարդասպանի արշավանքների մասին սերիայի երրորդ վեպն է։ Վեպը էկրանավորված է եղել 2001 թվականին։ Հաննիբալի դերը 3 ֆիլմում կատարում էր Էնթոնի Հոփքինսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

FBI Հատուկ գործակալ Կլարիս Ստարլինգը ստանում է հերթական հանձնարարություն. նա պետք է ձերբակալի նարկոլաբորատորիայի ղեկավար Եվելդի Դրամգոյին։ Հանցագործները նախազգուշացված էին և չեն ցանկանում հանձնվել, սկսվում է ընդհարում։ Ստարլինգը սպանում է Էվելդին, ով տանում էր երեխային, և դառնում է հարձակումների առարկա ԶԼՄ-ների և իր գործընկերների կողմից, որոնց հրահրում էր իր վաղուցվա թշնամի Կրենդլերը արդարության դեպարտամենտից։ Նրան օգնության է գալիս Լեկտերի թշնամիներից մեկը՝ միլիոնատեր Մեյսոն Վերժերը։ Լեյսերը թմրանյութի ազդեցության տակ գտնվող Մեյսոնին հանձնարարեց հայելու փշուրներով ճղել իր դեմքը, իսկ հետո կոտրեց նրա վիզը։ Այլանդակված, շարժվելու կարողությունը կորցրած Վերդժերը երազում էր Լեկտերին կոնդանի-կենդանի կեր դարձնել խոզերին։ Կլարիսսան Լեկտերից նամակ է ստանում, որտեղ նա խնդրում է վերջացնել իր պատմությունը գառնուկների մասին։ Փորձագետները նամակից կարողանում են գտնել օծանելիքը պատրաստողին։

Ֆլորենցիայում ոստիկանության տեսուչ Ռոնալդո Պացցին, խուզարկելով պալատական գրադարանի պահակի անհետանալը, հարցաքննում է նրա ժառանգին՝ բժիշկ Ֆելլին, և շուտով ճանաչում է նրա մեջ Հաննիբալ Լեկտերին։ Պացցիի մի կայքում գտնում է Վերդժերի հայտարարություն մրցանակի մասին, որ կստանա նա, ով կբռնի բժշկին։ Պացցին գրպանահատներ է ուղարկում գրպանահատության չհաջողված փորձի միջոցով Լեկտերի մատնահետքը ստանալու համար։ Լեկտերի մատնահետքը մնում ապարանջանի վրա, բայց գրպանահատը բժշկի ձեռքից մահացու վերք է ստանում։ Ստացված կանխավճարով Պացցին կնոջը թատրոն է տանում, որտեղ նկատում է Լեկտերին։ Պացիի հետ զրույցի ընթացքում փորձառու հոգեբանը Լեկտերը հասկանում է, որ քննիչին հայտնի է իր իսկական անունը։

«Ստուդիոլլոյի» անդամների համար Դանտե Ալիգերի ստեղծագործության մասին տպավորիչ դասախոսությունից հետո Լեկստերը բռնում է ներկա գտնված Պացիին և դուրս գցում պատուհանից՝ նախապես ճղելով նրա փորը. խուզարկուի աղիքները թափվում են կամրջի վրա։ Այդ նույն պատուհանի վրա մի քանի դար առաջ կախել էին քննիչի նախնուն՝ Ֆրանչեսկո Պացցին, Մեդիչի դեմ դավադրությանը մասնակցելու համար։ Կրենդլերը սկսում է հետաքննություն անցկացնել Ստարլինգի դեմ՝ մեղադրելով նրան բժիշկ Լեկտերին ինֆորմացիա հաղորդելու համար։

Լեկտորը գալիս է ԱՄՆ, որտեղ ևս մի սպանություն է կատարում. կրակում է և սպանում մաքսանենգին։ Ստարլինգի համար վեր թողնելու փորձի ժամանակ նրան բռնում են և հանձնում Վերդժերին։ Մահապատժի համար ամեն ինչ պատրաստ էր, բայց Ստարլինգի միջամտությունը փրկում է Լեկտերին։ Մեյսոնի քույր Մարգոն սպանում է եղբորը՝ նախապես գտնելով սերմնահյութ իր ընկերուհու բեղմնավորման համար։ Ստարլինգը վիրվորվում փոխհրաձգության ժամանակ, Լեկտերը նրան օգնություն է ցուցաբերում։ Նա ուշքի է գալիս Հանիբալի վարձած տանը։ Բժիշկը Կլարիսային կիսահիպնոսի վիճակի է հասցնում թմրանյութ պարունակող դեղերի օգնությամբ։ Մի քանի օր նրանք խոսում են՝ միմյանց առաջ բացելով իրենց «հիշողության պալատները»։ FBI-ը Ստարլինգին հայտարարում է անհետ կորած։ Հինգ օր հետո բժիշկը կազմակերպում է համատեղ ճաշկերույթ, որտեղ հանելով Կրենդլերի գանգի կափարիչը, կտրում է նրա ուղեղը և տապակում, հետո նրանք դա միասին ուտում են։ Երեկոյան մենք տեսնում ենք Կլարիսսային և Հաննիբալին միմյանց գրկում։

Վերջաբանում ընթերցողը Լատինական Ամերիկայում շրջագայող թիկնապահ Բառնիի օգնությամբ իմանում է, որ Բուենոս Այրեսի օպերա այցելած շքեղ զույգը Հաննիբալն ու Կլարիսան են։ Հեղինակը զգուշությամբ բացահայտում է մանրամասները իրենց երջանիկ կյանքի մասին՝ զերծ պահելով մեզ հետագա հետաքրքրասիրությունից, որովհետև մենք առանց այդ էլ շատ իմացանք։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանիբալ Լեկտեր
  • Կլարիս Ստարլինգ
  • Մեյսոն Վերգեր
  • Մարգո Վերգեր
  • Ռինալդո Պազիի
  • Պոլ Կրենդլեր
  • Բարնի Մեթյուզ
  • Կորդելլ
  • Օրեստե Պինի
  • Դոկտոր Դոմլինգ
  • Կարլո Դեոկրասիաս
  • Ռոմւլա Ցեսկու
  • Նյոկկո
  • Ջեկ Կրոուֆորդ
  • Արդելիա Մեպպ
  • Եվելդա Դրամգո

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նկարահանվեց վեպի էկրանավորումը նույն անունով։ Կլարիսայի դերը այս անգամ կատարում էր Ջուլիանա Մուրը, իսկ Լեկտերին նորից մարմնավորեց Էնթոնի Հոփքինսը։ Ռեժիսորը Ռիդլի Սկոտն է, սցենարի հեղինակը՝ Դեվիդ Մեմետն ու Ստիվեն Զաիլյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]