Հաննա Կուջո
Հաննա Կուջո Hannah Kudjoe | |
---|---|
Ծնվել է | 1918, դեկտեմբեր |
Ծննդավայր | Busua, Արևմտյան շրջան, Գանա[1] |
Մահացել է | մարտի 9, 1986 |
Քաղաքացիություն | Գանա |
Կրթություն | Busua Methodist Primary? |
Մասնագիտություն | ակտիվիստ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | կազմակերպության հիմնադիր |
Կուսակցություն | Convention People's Party?[2] |
Հաննա Կուջո (ծննդյան անուն՝ Հաննա Դադսոն, անգլ.՝ Hannah Kudjoe, դեկտեմբեր 1918[1], Busua, Արևմտյան շրջան, Գանա[1] - մարտի 9, 1986[1]), 1940-1950-ական թվականների Գանայի անկախության ակնառու ակտիվիստ։ Համարվել է շարժման առաջին բարձրապրոֆիլ կին ազգայնականը, եղել է Ժողովրդական կուսակցության համագումարի ազգային քարողչության քարտուղարը։ Եղել է ակտիվ բարեգործ և ջանացել է բարելավել կանանց կենսակերպը Հյուսիսային Գանայում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաննան ծնվել է Բուսուայում, եղել է ընտանիքի 10 երեխաներից ամենակրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո Տարկվայում աշխատել է որպես դերձակ, որտեղ ամուսնացել է Ջ. Ս. Կուջոյի հետ[4], ով եղել է ոսկու հանքի կառավարիչ[5]։ Ամուսնությունը երկար չի տևել, և Հաննան տեղափոխվել է բնակվելու եղբոր՝ Կ. Դադսոնի հետ, ով եղել է Ոսկե ափի միացյալ համագումարի (UGCC) ակտիվիստ։ Նա տարվեց քաղաքականությամբ, երբ Քվոմե Նքրուման հյուրընկալվեց նրանց տանը 1947 թվականի հունիսին և նրան ոգևորեց և համոզեց քաղաքականության մեջ կանանց դերի կարևորության մասին[3]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նքրումային հանդիպելուց հետո Կուջոն դարձավ Ոսկե ափի միացյալ համագումարի աջակից։ Երբ 1948 թվականի մարտին «Մեծ վեցնյակի» առաջնորդները ձերբակալվեցին, նա հանգանակությամբ գումար հավաքեց և նրանց ազատության համար քարոզարշավ սկսեց[4]։ Նա ակտիվորեն ընդգրկվեց Ոսկե ափի միացյալ համագումարի Երիտասարդական կազմակերպության կոմիտեում CPP-ի ձևավորման համար[3][6]։ Կուջոն ակտիվորեն ներգրավվեց Դրական գործողությունների արշավում։ Զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների այս արշավը հանգեցրեց գաղութային տիրապետության ավարտին։ Արշավի ժամանակ Կուջոն ստացավ CPP աջակցությունը[3], որից հետո դարձավ նրա Ազգային պրոպագանդայի քարտուղարը։ Աչքի էր ընկնում արդյունավետ կազմակերպչական ջիղով, համախմբում էր մարդկանց, այդ թվում կանանց՝ միանալու CPP-ին[6]։
Անկախության ձեռքբերումից հետո, 1957 թվականին Կուջոն հիմնադրեց Համա-աֆրիկյան կանանց միությունը, որը հետագայում դարձավ Գանայի կանանց միություն։ Նա աշխատանքներ տարավ երկրում մանկապարտեզներ ստեղծելու համար, որոնց գործունեության համար ներգրավվեց ուսուցիչների և այլ աշխատակիցների[4]։ Հյուսիսային Գանայում նա հադես եկավ հակա-նուդիստական արշավով [6], որն ներառում էր հագուստի անվճար տրամադրում այլ երկրներից[7]։ Կանանց նա տալիս էր հիգենայի դասեր, սովորեցնում՝ ինչպես ջուր եռացնել երեխաներին լողացնելու համար[6]։ Այս մեծածավալ աշխատանքները նա ձեռնարկեց կառավարությունից անկախ՝ չստանալով կառավարության հավանությունը[3]։ Սովի ժամանակ նա աջակցեց՝ ուտելիքներ բաժանելով և կանանց ոգևորեց զբաղվելու ֆերմերությամբ և աճեցնելու իրենց ուտելիքը[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաննա Կուջոն մահացել է 1986 թվականի մարտի 9-ին[9]։ 1986 թվականի մայիսի 6-ին տպագրված նրա մահախոսականում ասվում է
Նա անգին գոհար է, ով իր ներդրումն է ունեցել Գանայի քաղաքական ազատության համար։ Նրանից հետո թողած բացը դժվար է լրացնել։ |
Հաննա Կուջոյի թաղման արարողությունը տեղի է ունեցել Աքրայի Կալվարի մեթոդական եկեղեցում 1986 թվականի հուլիսի 6-ին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.ghanaculture.gov.gh/index1.php?linkid=65&adate=30/11/2007&archiveid=1430&page=1
- ↑ https://books.google.com.gh/books?id=iOg3AAAAIAAJ&redir_esc=y
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Allman, 2009
- ↑ 4,0 4,1 4,2 Ghana Culture, 2015
- ↑ Owusu-Ansah, 2014, էջ 107
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Little, 1973, էջ 210
- ↑ Allman, 2004, էջ 152
- ↑ Allman, 2004, էջ 156
- ↑ Allman, 2004, էջ 157
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allman, Jean, ed. (2004). Fashioning Africa: Power and the Politics of Dress. Indiana University Press. ISBN 9780253111043. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- Allman, Jean (2009). «The Disappearing of Hannah Kudjoe». Journal of Women's History. 21 (3): 13–35.
- Little, Kenneth (1973). African Women in Towns: An Aspect of Africa's Social Revolution. Cambridge: Cambridge University Press.
- Owusu-Ansah, David (2014). Historical Dictionary of Ghana. Rowman & Littlefield. ISBN 9780810875005. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- «Hannah Cudjoe». www.ghanaculture.gov.gh. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.