Հանդես (տարեգիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանդես (այլ կիրառումներ)
Հանդես
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ՀրատարակիչԵԹԿՊԻ
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն2002 թվականից
Հաճախականություն1-2
ԱԳ
Հայկական ԱԳ0
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ0

Հանդես, հայկական գիտամեթոդական հանդես[1]։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հրատարակչություն։ Լույս է տեսնում 2002 թվականից Երևանում (տարեկան 1-2 համար)։ Գլխավոր խմբագիրն է Լաուրա Մուրադյանը։

Հանդեսում տպագրվում են թատրոնի և կինոյի պատմությանն ու տեսությանը, բեմական խոսքին, պարարվեստին, հեռուստատեսությանը, արվեստի այլ ճյուղերի հիմնախնդիրներին, դասավանդման մեթոդների վերլուծությանը վերաբերող, ինչպես նաև գրականագիտական, փիլիսոփայական, գեղագիտական, պատմական, սոցիոլոգիական հոդվածներ։ «Հանդես»-ին աշխատակցում են բուհի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ և տվյալ ոլորտի այլ մասնագետներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  2. Հովհաննես Այվազյան (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր 595–596. ISBN 978-5-89700-042-5.