Հանգստի ժամանակը՝ շաբաթից երկուշաբթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգստի ժամանակը՝ շաբաթից երկուշաբթի
ռուս.՝ Время отдыха с субботы до понедельника
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Տալանկին[1]
Սցենարի հեղինակԻգոր Տալանկին
ԴերակատարներԱլլա Դեմիդովա
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունՎասիլի Շումով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Հանգստի ժամանակը՝ շաբաթից երկուշաբթի» (ռուս.՝ «Время отдыха с субботы до понедельника»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Տալանկինը Յուրի Նագիբինի «Համբերություն» պատմվածքի մոտիվներով[2][3] և «Центр» ռոք խմբի երաժշտությամբ, որի մասնակիցները նույնպես նկարահանվել են ֆիլմում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայացած և ապահովված ոչ երիտասարդ գիտնականների ամուսնական զույգը երկու մեծահասակ երեխաների հետ «Դմիտրի Ֆուրմանով» զբոսանավով մեկնում է ուղևորության Լենինգրադ-Վալաամ-Լենինգրադ հանգստյան օրվա երթուղով։

Վալաամ կղզում էքսկուրսիայի ժամանակ ամուսինները վիճում են, և Աննան միայնակ է ուղորվում նախկին վանք, որտեղ ապրում են հաշմանդամները։ Իր համար անսպասելի Աննան ճանաչում է նավավարին՝ իր ու ամուսնու պատանեկության ընկեր Պավելին, որին, ինչպես իրեն թվում էր, ինքը սիրել է ամբողջ կյանքում և միշտ սպասել հանդիպման, թեև նրան զոհված էր համարում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Բայց Պավելը, որը կորցրել է ոտքը և պրոթեզով է, հաշմանդամ, ավելի սթափ է նայում իրենց հանդիպման։ Նա հրաժարվում է Լենինգրադ տեղափոխվել Աննայի հետ, որը որոշել է նոր կյանք սկսել սիրելիի հետ, և նա վերադառնում է ջերմանավ՝ իր ամուսնու և երեխաների մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալլա Դեմիդովա – Աննա
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – Ալեքսեյ Սկվորցով
  • Ալեքսեյ ԲատալովՊավել
  • Դարյա Միխայլովա – Տանյա
  • Միխայիլ Նեգանով – Պաշա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Տալանկին
  • Բեմադրող օպերատորներ՝ Գեորգի Ռեռբերգ, Պավել Լեբեշև
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Ֆիլիպով
  • Երաժշտություն՝ Ալեքսեյ Լոկտևի և Վասիլի Շումովի, «Центр» ռոք խմբի կատարմամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]