Հայ մշակույթի բարեկամների ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ մշակույթի բարեկամների ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Եգիպտոս
Հիմնադրված1941
Գլխադասային գրասենյակԿահիրե, Եգիպտոս

Հայ մշակույթի բարեկամների ընկերություն (Եգիպտոս), հիմնադրվել է 1941 թվականին, Կահիրեում։ Աշխատել է ցուցահանդեսների և հրատարակությունների միջոցով օտարներին ներկայացնել «հայ ժողովրդի մշակութային նվաճումները»։ 1943 թվականին Կահիրեում կազմակերպել է հայ արվեստի, ճարտարապետության, նկարչության և մանրանկարչության, 1945 թվականին՝ եգիպտահայ նկարիչների, 1951 թվականին՝ միջնադարյան հայ ճարտարապետության ցուցահանդեսներ, 1954 թվականին՝ հայ երաժշտության փառատոններ։ Ընկերության միջոցներով լույս են տեսել մի շարք հրատարակություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։