Հայ մարտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ մարտիկ
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1936
ԳրասենյակՄարսել
Լուծարվել է1938

«Հայ մարտիկ», կիսամսյա թերթ, Դաշնակից և հայկական բանակների նախկին կամավորների միության պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1936-1938 թվականներին Մարսելում։ «Հայ կամաւոր» (1935, Փարիզ) թերթի շարունակությունն է։ Խմբագիրներ՝ Սմբատ Բորոյան (Զորավար Սմբատ) և Մանուկ Ավետյան։

Հրատարակել է նյութեր Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին դաշնակիցների զորամասերում ծառայած հայ կամավորների սխրանքների մասին։ Ձգտել է սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, աջակցել ներգաղթին։ Տպագրել է վավերագրական դրվագներ անցյալի ռազմական գործողությունների մասին, նաև գեղարվեստական գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։