Հայ ժողովրդի ջարդերը (աշխատություն)
Հայ ժողովրդի ջարդերը գերմ.՝ Der Todesgang des armenischen Volkes: Bericht über das Schicksal des armenischen Volkes in der Türkei während des Weltkrieges | |
|---|---|
| Հեղինակ | Յոհաննես Լեփսիուս |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Բնօրինակ լեզու | գերմաներեն |
| Լեզու | հայերեն |
| Էջեր | 264 (հայերեն) |
| Հրատարակման տարեթիվ | 1919 |
| Հրատարակում հայերեն | 2003 |
| ԳՄԴ | 63.3(2Հ) |
| OCLC | 64421110 |
| Թվային տարբերակ | de.wikisource.org կայքում (գերմ.)] |
Հայ ժողովրդի ջարդերը, Գաղտնի տեղեկագիր, գերմանացի նշանավոր հասարակական գործիչ, արևելագետ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսի աշխատությունը հայոց ցեղասպանության մասին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեփսիուսը սույն աշխատության մեջ առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում եղած տարբեր պետությունների դեսպանների, հյուպատոսների տեղեկագրերի, ականատեսների վկայությունների և իր դիտարկումների ու ուսումնասիրությունների հիման վրա մեծ ցավով նկարագրում է երիտթուրքերի կողմից կազմակերպված հայ ժողովրդի տեղահանությունները արևելյան և արևմտյան Անատոլիայից, Կիլիկիայից, Միջագետքից և մեկուկես միլիոն հայերի կոտորածները 1915 թվականի ընթացքում։
1919 թվականին աշխատությունը գերմաներենից արևմտահայերեն է թարգմանել Միքայել Շամտանջյանը, Կոստանդնուպոլսում։ Արևմտահայերենից արևելահայ գրական հայերենի է վերածել և գերմաներեն բնագրի հետ համեմատել է Ժորա Թոսունյանը[1]։