Հայ ընտանիք
Արտաքին տեսք
Հայ ընտանիք | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1969 |
Հիմնադիր | Մխիթարյան միաբանություն |
Գրասենյակ | Վենետիկ, Իտալիա |
Լուծարվել է | 1985 |
«Հայ ընտանիք», բարոյական, գիտակրթական, դպրոցական պատկերազարդ ամսագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1969-1985 թվականներին Վենետիկում. փոխարինել է «Մխիթարյան ընտանիք» (1947-1967, 1960-1962 թվականներին կոչվել է «Ընտանիք») ամսագրին։ Խմբագիրներ՝ Վահան Հովհաննիսյան, Հակոբ Չենթեյան, Մեսրոպ Ճանաշյան, Տաճատ Յարդմյան, Պողոս Լևոն Զեքիյան, Հարություն Պզտիկյան։
Լուսաբանել է սփյուռքահայ դպրոցների և Մխիթարյան վարժարանների առօրյան, տպագրել է սաների և հայ բանաստեղծների արձակ ու չափածո գործեր, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ, նյութեր՝ աշխարհի գիտական նորությունների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |