Հայ ազգագրություն և բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ազգագրություն և բանահյուսություն

«Հայ ազգագրություն և բանհուսություն», մատենաշար։ Լույս է տեսնում Երևանում (հ. 1-26..., 1970-2009 թվականներ)։ Հրատարակում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

Խմբագրակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հատորում զետեղված է 1-3 մենագրություն, որոնք կատարվել են դաշտային ազգագրական ու բանահյուսական հավաքչական նյութերի հիման վրա։ Ուշագրավ են Ա. Օդաբաշյանի «Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում», Ա. Նազարյանի «Էջմիածնի և Աշտարակի բանահյուսությունից» (հատոր 9, 1978 թվական), Ա. Ստեփանյանի «Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը», Ս. Մկրտչյանի «Տոները հայոց արդի կենցաղում», Լ. Պետրոսյանի «Հայոց ավանդական փոխադրամիջոցների պատմամշակութային աղերսները» (հատոր 22, 2007 թվական), Ս. Հոբոսյանի «Հայոց ձիթհանության մշակույթը (XIX- XX դարի առաջին կես» (հատոր 23, 2007 թվական), Թ. Հայրապետյանի «Կոնստանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան)։ Կյանքն ու գործը» (2001 թվական), Ե. Հարությունյանի «Հայ ժողովրդական սգո երգեր» (հ. 24, 2007), Է. Խեմչյանի «Իջևան (Ձորոփոր)» (հատոր 25, 2008), Մ. Գալստյանի «Արտագնացությունը Հայաստանում (XIX դարի երկրորդ կես-XX դարի 80-ական թվականներ)», Ն. Կիլիչյանի «Հայկական ժողովրդական բեմադրական պարը (XX դարի սկիզբ-30-ական թվականներ)» (հատոր 26, 2009) և այլ աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։