Հայր Հռենոսն ու նրա դուստրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայր Հռենոսն ու նրա դուստրերը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Գերմանիա
ԲնակավայրԴյուսելդորֆ
Նյութբրոնզ
 Vater Rhein und seine Töchter (Düsseldorf) Վիքիպահեստում

Հայր Հռենոսն ու նրա դուստրերը (գերմ.՝ Vater Rhein und seine Töchter), նեոբարոկկոյի ոճով բրոնզե հուշարձան-ցայտաղբյուր, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Հոֆտարգեն պուրակում, տեղադրվել է 1897 թվականի մարտի 7-ին Կայզերտախ լճի ափին գտնվող «Կալվածքների տան մոտ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է 1897 թվականին քանդակագործներ Կառլ Յանսենի (Karl Janssen) և Յոզեֆ Թյուսհաուսի (Josef Tüshaus) կողմից 1884 թվականին թագավոր Վիլհելմ Առաջին թագավորին և Ավգուստա թագուհուն հռենոսյան զեմստվոյում[Ն 1] ընդունելու կապակցությամբ։ Սկզբնապես քանդակը պատրաստվել է գիպսով, սակայն ժողովրդին այնքան դուր է եկել, որ երեք տարի անց ձուլվել է բրոնզով։ Քանդակ կոմպոզիցիան դասվում է հռենոսյան ռոմանտիզմի բարձրագույն գեղագիտական գլուխգործոցների շարքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ամենահզոր գետը՝ Հռենոսը, մարմնավորող բորնզե հայրը շրջապատված է իր չորս աղջիկների բրոնզե կերպարներով, որոնք խորհրդանշում են Հռենոսի վտակները։ Ռեյնի և աղջիկների ոտքերի տակ թագավորական թագի ու սրի վրա տեղակայված է բրոնզե վիշապը։ Հուշարձանի հետևի հատվածում պատկերված են գյուղատնտեսության, գինեգործության և ձկնորսության երեքմետրանոց պատկերներ։ Կողքերին տեղադրված են բրոնզե ձկների տեսքով շատրվաններ և ավազան։ Հուշարձանը կանգնեցված է ջրով լի գրանիտե լողավազանի վրա[1][2]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. պատմ. խիստ սահմանափակն տեղական «ինքնավարություն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всё о Дюссельдорфе. Отец Рейн и его дочери».
  2. «Emuseum. Duesseldorf. Vater Rhein und seine Töchter».