Հայրենասեր (թերթ, Նիկոմեդիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենասեր

«Հայրենասեր», քաղաքական, բանասիրական և գրական երկշաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1850–1853 թվականներին Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Աբրահամ Մուրադյան։

Տպագրել է լուրեր Թուրքիայի ներքին կյանքի և միջազգային իրադարձությունների վերաբերյալ, պատրիարքարանի և ազգային ընկերությունների հաղորդումներ։

Գրական բաժնում զետեղել է վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, զվարճալի մանրապատումներ, առակներ, ծանոթացրել տեղի մշակութային կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։