Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշահամալիր
Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշահամալիր (ռուս.՝ Мемориал воинам Мордовии, павшим в годы Великой Отечественной войны), Սարանսկի կենտրոնում՝ Հաղթանակի հրապարակում գտնվող հուշահամալիր։
Հուշահամալիրի շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի կոմպոզիցիոն կենտրոնը Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշարձան է, որը բացվել է 1970 թվականի մայիսի 9-ին։ Արձանախումբը պատկերում է Մայր Մորդովիային, որը սուրը տալիս է իր որդի-զինվորին։ Հուշարձանի մոտ 18 մետր բարձրությամբ գրանիտե քանդակազարդ սյունի վրա գրված է՝
![]() |
Հավերժ փառք 1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Խորհրդային հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում ընկած զինվորներին։ Դուք ձեր կյանքը տվեցիք կյանքեր փրկելու համար։ Ձեր սխրանքը, ձեր անունները հավիտյան կմնան երախտապարտ ժողովրդի սրտում[1]։ | ![]() |
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նիկոլայ Տոմսկին, ճարտարապետ Ալեքսեյ Դուշկինը։ Հուշարանի մոտ վառվում է Հավերժական կրակը։
2004-2005 թթ. հուշարձանի հարավային մասում (ճարտարապետներ՝ Վ. Ա. Բրոդովսկի և Ի. Վ. Սոլովյով) կառուցվել է 54 մետր բարձրությամբ աղեղնաձև շինություն[2] սյուների երկու շարքով, որոնց միջև տեղադրված են 10 սյուներ, որոնք պատված են սև քարերով, որտեղ գրված են Հայրենական պատերազմի ժամանակ զոհված Սարանսկում ծնված մարտիկների անունները։
Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի մայիսի 6-ին բացվել է հուշարձանի հարևանությամբ կառուցված 1941-1945 թթ. մարտական և աշխատանքային սխրանքի թանգարանը (ճարտարապետներ՝ Ռ. Գ. Կանանին, Ա. Վ. Կոստին)։ Թանգարանի հարևանությամբ՝ բաց երկնքի տակ է գտնվում մարտական և հրետանային տեխնիկայի ցուցադրությունը։
Զինվոր-ինտերնացիոնալիստների հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին թանգարանի արևմտյան մասում կառուցվել է հինգ վարդագույն գրանիտե սալաքարերից հուշահամալիր, որոնց վրա փորագրվել է Սարանսկում ծնված և Հայրենական պատերազմում զոհված 5 հազար զինվորականների անուններ։ Սակայն այս կոմպոզիցիան արագորեն փլուզվել է և վերանորոգման մի քանի փորձերից հետո ապամոնտաժվել է։ 2005 թվականին նրա տեղում կանգնեցվել է տեղական պատերազմների և հակամարտությունների հետևանքով զոհված զինվոր-ինտերնացիոնալիստների և զինծառայողների հուշարձանը (քանդակագործ՝ Ն. Մ. Ֆիլատով, ճարտարապետ՝ Վ. Ա. Բրոդովսկի) [2]: Հուշարձանը պատկերում է զենքը ձեռքին հարձակման պատրաստվող զինվորին։ Սյուների վրա փորագրված են մահացած զինվորների անունները, ինչպես նաև մակագրություն՝
![]() |
Սրբազան պարտականությունը կատարած զինվորների քաջության, տոկունության և պատվի համար։ 1952-1989։ | ![]() |
![]() |
Քո որդիների սխրանքը հավերժ սերունդների սրտերում է, Ռուսաստան։ 1994-2003 թթ .: | ![]() |
«Փախուստ դժոխքից» կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի արևելյան կողմում կա մի հուշարձան՝ նվիրված մի խումբ խորհրդային ռազմագերիների ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից հերոսական փախուստին, որը գլխավորել է Մորդովիայում ծնված Միխայիլ Դևյատաևը։
Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Հաղթանակի հրապարակի արևմտյան կողմում Ալեքսանդր Նևսկու անունով մատուռ է կառուցվել։ Մատուռի շենքը (նախագիծը՝ ըստ Բաբակովի) ութանկյուն է, 4,5 մետր տրամագծով, 6 մետր բարձրությամբ, պատված սպիտակ և կարմիր աղյուսով։ Ութանիստ վրանաձև տանիքը ոսկեզօծ գմբեթով խաչն է, մուտքի վերևում տեղադրված է մեկ այլ փոքր չափի գմբեթ։ Մատուռի ընդհանուր բարձրությունը խաչի հետ միասին կազմում է 20 մետր[2]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների հուշարձանի տեղում եղել է Ալեքսանդր Պոլեժաևի հուշարձանը, սակայն այն պատրաստված է եղել անդիմացկուն նյութերից, և ի վերջո, քայքայվել է և ապամոնտաժվել[2]։
- Քչերը գիտեն, որ Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարանի հետևում գտնվող երեքհարկանի № 34 տունը եղել է բանտային ամրոց՝ կառուցված 19-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ այն շրջապատված է եղել բարձր պատով[2]։ 1860-ական թվականներին այստեղ աքսորված է եղել ռուս գրող Պյոտր Գորսկին[3]։ Ներկայումս շենքում տեղակայված է քաղաքային վարչության ծառայությունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Փախուստ դժոխքից» կոթող
-
Զինվոր-ինտերնացիոնալիստների հուշարձան
-
Ալեքսանդր Նևսկու մատուռ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. - Саранск: Мордов. кн. изд-во, 2005. - С. 168. - ISBN 5-7595-1662-0.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Площади Саранска: Площадь Победы
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 150-171. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
- ↑ Куклин В. Н. Биографии саранских улиц. — Саранск: Мордов. кн. изд-во, 1983. — С. 69. — 160 с.