Հայրենական մեծ պատերազմի 40-ամյակի հուշահամալիր (Տոլյատի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենական մեծ պատերազմի 40-ամյակի հուշահամալիր
Հուշահամալիր Հայրենական մեծ պատերազմի 40-ամյակի պատվին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումմարտի 6, 1985
Բացումմայիսի 8, 1985
Երկիր Ռուսաստան
ՔաղաքQ66811906?
ԲնակավայրՏոլյատի
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակկանգուն
 Memorial to 40 years of Victory day Վիքիպահեստում

Հուշահամալիր Հայրենական մեծ պատերազմի 40-ամյակի պատվին (ռուս.՝ Мемориал в честь 40-летия Победы в Великой Отечественной войне), հուշարձանային շինություն Տոլյատի քաղաքում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի շինարարությունը սկսվել է 1985 թվականի մարտի 6-ին, որին մասնակցում էին քաղաքի ավելի քան քսան կազմակերպություններ։ Բացումը կայացավ 1985 թվականի մայիսի 8-ին։

Հետագայում հուշահամալիրը լրամշակվեց 1987-1988-ական թվականներին, տեղադրվեցին խորաքանդակներ, շինության կենտրոնում Հավերժական կրակի համար տեղադրվեց աստղ։

1995 թվականի մայիսի 9-ին համալիրի թևերից մեկում (Հոբելյանական փողոցի կողմից) տեղադրվեց պարկուճ Մոսկվայի Պոկլոննայա բլրից բերված հողով։ 2007 թվականի ապրիլին Անմար կրակի շրջանակի մի հատվածը գողացան, սակայն շուտով վանդալները բռնվեցին, իսկ հատվածները վերականգնվեցին[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի հեղինակներն են ԱվտոՎԱԶ-ի մի խումբ աշխատակիցներ, Գ. Ս. Ռյաբկովան, Վ. Մ. Դեմիդովցևան, Ա. Մ. Կեխմանը, Վ. Ի. Մակարենկոն, Ն. Դ. Մակարենկոն։ Որպես գլխավոր կապալառու հանդես էր գալիս «ԱվտոՎԱԶնորոգմոնտաժ» տրեստը։ Շինարարությունը ղեկավարում էր տնօրենի կապիտալ շինարարության գծով տեղակալ Վ. Ա. Պոպովը։

Նախագծի հեղինակ` Սյոմեն Միխայլովիչ Վինոգրադ։

Ճարտարապետական տեսանկյունից կառույցը իրենից ներկայացնում էր 10 մետր բարձրությամբ քարակոթողներ, որոնք միավորված էին օղակով։

Չորս քարակոթողները նվիրված են պատերազմի չորս տարիներին և նրանցից յուրաքանչյուրի գագաթին նշված է պատերազմի տարիները (1941-1942 թվականներ, 1942-1943 թվականներ, 1943-1944 թվականներ, 1944-1945 թվականներ)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարակոթողներից յուրաքանչյուրի պատվանդանին արտաքինից կան ելուստներ, որոնց վրա դրված են ոճավորված այլումինից ձուլված ծաղկեպսակներ։ Արտաքին կողմից տեղադրված են քանդակագործ Շանդոր Զիխերմանի կողմից կերտված չորս հարթաքանդակներ, «Պարտիզաններ», «Ֆաշիզմի զոհեր», «Թիկունք» և «Ռազմաճակատ»։

«Ֆաշիզմի զոհեր»

Քարակոթողները միավորող օղակը կշռում է շուրջ 7 տոննա և երեսապատված է չժանգոտվող պողպատով։ Ներսի կողմից տեղադրված է ալյումինե տառերով մակագրություն «Հավերժ փառք ժողովրդի սխրագործությանը»։

Կենտրոնում տեղադրված է Հավերժական կրակի բրոնզե աստղը, որը երիզապատված է հինգ բրոնզե հատվածներով։ Սյունաշարի ստորոտի 24х24 մ մակերեսով հրապարակը կառուցված է Պետրոզավոդսկից բերված գրանիտե սալիկներից։ Հուշարձանը լավագույն ձևով ներգծված է տարածության մեջ, իսկ քանդակազարդ սյուները ճշգրտությամբ տեղակայված են դեպի աշխարհի կողմերը։ Հուշարձանի տարածք մուտքը հնարավոր է բոլոր կողմերից։ Հուշարձանը և նրա տարրերը կառուցված են այնպիսի նյութերից, որոնք ներկման կարիք չունեին, առավելապես գերազանցում էր բնական գորշ գույնը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркова, Р. Навечно в памяти народной : [в Парке Победы будет сооружен Памятный знак в честь 40-летия Победы] // Волжский автостроитель. - 1985. - 25 апр. (№ 47). - С. 1.
  • Крымчужина, Т. Парк Победы : [репортаж с открытия Мемориала в парке Победы Автозаводского района Тольятти. Автор Ш. Зихерман] // За коммунизм. - 1988. - 11 мая (№ 90). - С. 1.
  • Постоногов Ю. И. Памятники г. Тольятти. - Самара: Самарский государственный педагогический университет, 1999. - С. 58 - 61. - 92 с. - 100 экз. - ISBN 5-7699-1330-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]