Հայրապետ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայրապետ Ալեքսանդրի Մինասյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական1956 սեպտեմբերի 7
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սուխումի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թվականապրիլի 12, 2006(2006-04-12) (տարիքը 49)
Վախճանի վայրՌուսաստան Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
ՄարզիչՎաղարշակ Մաճկալյան
Զավեն Աղաջանյան
Կարիերայի ավարտ1984
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Բուրսա 1977 90 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Բրոնզ Տաշքենդ 1977 90 կգ
Բրոնզ Զապորոժիե 1978 90 կգ
Արծաթ Դոնի Ռոստով 1981 100 կգ
Արծաթ Զապորոժիե 1982 100 կգ

Հայրապետ Ալեքսանդրի Մինասյան[1] (7 սեպտեմբերի, 1956, Սուխումի - 12 ապրիլի, 2006, Սոչի), խորհրդային հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ առաջնության քառակի մեդալակիր (1977, 1978, 1981, 1982), Եվրոպայի առաջնության մրցանակակիր (1977), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրապետ Մինասյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 7-ին Սուխումիում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանում Վաղարշակ Մաճկալյանի մոտ։ 1975 թվականից մարզվել է Զավեն Աղաջանյանի ղեկավարությամբ։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն։ 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների կիսածանր քաշային կարգի բրոնզե մեդալակիր։ 1980 թվականից հանդես է եկել ծանր քաշային կարգում։ 1981 և 1982 թվականներին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր։

1984 թվականին Հայրապետ Մինասյանն ավարտել է իր մարզական կարիերան։ 1991 թվականից բնակվել է Սոչի քաղաքում, 1995 թվականից տեղի մանկապատանեկան մարզադպրոցներից մեկում զբաղվել է մարզչական գործունեությամբ։

Մահացել է 2006 թվականի ապրիլի 12-ին։ 2008 թվականից Ադլերում անցկացվում են հունահռոմեկան ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որը նվիրված է Հայրապետ Մինասյանի հիշատակին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում Հայրապետ Մինասյանի ազգանունը սխալմամբ նշված է Մինոսյան։
  2. «Հայրապետ Մինասյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի երկրամասային պատանեկան մրցումներ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]