Հայրապետական խույր (թագ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրապետ խույր (թագը) Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսը բարեկամական հարաբերություններ էր հաստատում Կովկասի կառավարչապետ բարոն Գ. Ռոզենի ընտանիքի հետ։ Մի անգամ Ռոզենի կին, ով ագահ ու արծաթասեր կին էր, համարձակվում է խնդրել կաթողիկոսին, որպեսզի տեսնելու նպատակով իրեն ուղարկի Էջմիածնի գանձերից թանկագին ու շքեղ ակներով զարդարված հայրապետական խույրը (թագը)։ Հովհաննես կաթողիկոսը չի մերժում նրան և 1834 թվականի փետրվարին իր թարգման Մկրտիչ Քարտաշյանի միջոցով այդ գանձը ուղարկում է Թիֆլիս։ Վեց ամիս թագը մնում է Ռոզենի կնոջ մոտ։ Կաթողիկոսն անհանգստանում է։ Երբ թագը վերադարձվում է Էջմիածին, պարզվում է, որ նրա վրայի անգին քարերը փոխարինվել են սովորական ապակիներով։ Այդ կեղծիքը Ռոզենի կնոջ համար կատարել էր ակնագործ Կուսիկյանը, որի դիմաց առատ վարձատրություն էր ստացել։ Կաթողիկոսը հասկանում է իր անխոհեմ քայլի հետևանքը, բայց հարկադրված լռում է։ 1837 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլայ առաջինը այցելում է Էջմիածին, ցանկություն է հայտնում տեսնել գանձարանը և այնտեղ պահվող մեծարժեք թագը։ Նկատելով թագի վրա հասարակ ապակիներ՝ նա իր զարմանքն է հայտնում այդ կապակցությամբ։ Հովհաննես կաթողիկոսն այլևս չի կարողանում թաքցնել եղելությունը և ամեն ինչ պատմում է ցարին։ Նիկոլայ առաջինը Պետերբուրգ վերադառնալուց հետո Ռոզենին ազատում է Կովկասի կառավարչապետի պաշտոնից։

Սակայն սա ընդամենը հորինված պատմություն է և իրականում ոչ թե կրոնական թագ է եղել Էջմիածնում պահվելիս, այլ թագավորական ոսկե թագ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց եկեղեցու պատմություն 9-րդ դասարան