Հայոց ցեղասպանության հուշարձան (Կրակով)
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանության հուշարձան Կրակովում | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան, Հայոց ցեղասպանության հուշարձան և խաչքար |
| Երկիր | |
| Բնակավայր | Կրակով |
| Շինության ձև | Խաչքար-հուշակոթող |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար-հուշակոթող Լեհաստանի Կրակով քաղաքի Սուրբ Նիկոլայի եկեղեցու բակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 2004 թվականի ապրիլի 17-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև 1921-1944 թվականներին ուկրաինական ազգայնականների կողմից սպանված հայ և լեհ զոհերի հիշատակին։ Հուշարձանը կառուցվել է լեհահայ համայնքի և Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկիի նախաձեռնությամբ։ Բացման արարողությանը ներկա են գտնվել շուրջ 400 մարդ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանի, կարդինալ Ֆրանցիսկ Մաչարսկիի գլխավորությամբ[1]։
Լեհաստանի խորհրդարանը Հայոց Ցեղասպանությունն ընդունել է 2005 թվականին[2]։


