Հայոց ցեղասպանության հուշարձան (Կանն)
Հայոց ցեղասպանության հուշարձան Կաննում | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Քանդակագործ | Ալբերտ Մխիթարյան |
| Ստեղծում | սեպտեմբերի 14, 2002 |
| Երկիր | |
| Բնակավայր | Կանն |
| Փողոց | Promenade de la Croisette? |
| Շինության ձև | Հուշարձան |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի Կանն քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի և Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 14-ին[1]։ Հուշարձանը գտնվում է Կաննի գլխավոր պողոտայի՝ Կրուազետի վրա, որտեղ ավանդաբար անց է կացվում Կաննի կինոփառատոնը։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Կաննի քաղաքապետ Բերնար Բրոշանը, Սենատի պատգամավորներ և այլք։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բաղկացած է կողք-կողքի կանգնած 2 սյուներից, որոնցից մեկի վրա մակագրված է. «1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության 1 500 000 միլիոն հայ նահատակների հիշատակին», մյուս սյունի վրա՝ «Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին, 1914-1918, 1939-1945»[2]։


