Հայոց ցեղասպանության հուշարձան (Լաս Վեգաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լաս Վեգաս)
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿառուցվում է
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի «Սանսեթ փարքում»։ Հուշարձանը ամերիկահայ համայնքի նվերն է Հարավային Նևադայի բնակիչներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթողը կառուցվել է հայ-ամերիկյան մշակութային միության միջոցներով։ Այն Ծիծեռնակաբերդի հուշարձանի նմանօրինակն է, փոքր չափերով։ Հուշարձանը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք խորհրդանշում են Ցեղասպանության ժամանակ տեղահանված 12 հայաբնակ բնակավայրերը[1]։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, արքեպիսկոպոս Մուշեղ Մովսիսյանը, Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյան, Լաս Վեգասի և Նևադա նահանգի իշխանությունների ներկայացուցիչներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լաս Վեգասում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը
  2. «Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]