Հայոց ցեղասպանության խաչքար (Գլենդել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության խաչքար (Գլենդել, Կալիֆորնիա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար ԱՄՆ Գլենդել հայաշատ քաղաքում՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ստեղծվել է Արթուր Զաքարյանի ընտանիքի հովանավորությամբ, տեղադրվել է 2000 թվականի հուլիսի 23-ին[1][2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կառուցված է Հայաստանի բերված տուֆ քարից, հիմքը գրանիտ է, որը կազմված է 5 մասից՝ խորհրդանշելով 5 մայրցամաքները։ Խաչքարի կենտրոնից կախված է համընդհանուր սիրո և բարեգործության սիրտը, որից, որպես ցեղասպանության հետևանք, արյուն է կաթում խաչի վրա։ Խաչքարի վրայի 12 դատարկ խոռոչները խորհրդանշում են հայկական 12 գավառները, որտեղից տեղահանվել է հայ բնակչությունը։ Հավերժության ասուպը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժեղ և ամուր ապագան։ Խաչքարի վերևի կամարի զանգը ղողանջում է ի նշան փոխհատուցման։ Ցեղասպանությունը չի մոռացվում դարերի ընթացքում։ Խաչքարի վրայի արծիվը բնորոշում է հավերժական արդարությունը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]