Հայոց ցեղասպանության բակային հուշարձան (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բուենոս Այրես, Արգենտինա, Սուրբ Նարեկ)
Տեսակհուշարձան
Երկիր Արգենտինա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ստեղծվել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի։ Հուշարձանը բացվել է 2015 թվականի օգոստոսի 16-ին։ Հուշարձանի ստեղծմանն աջակցել են «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ» հիմնադրամը, անհատ բարերաներ Սերխիո Կարլոռ Ակրաբյանը և Սիմոն Թութունջյանը[1]։

Հուշարձանի ներքևի թափանցիկ հատվածում ամփոփված են Դեր Զորի անապատից բերված հայ նահատակների մասունքները։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ հիմնադրամի» նախագահ Ալբերտո Ջերեջյանը, տարբեր հասարակական կառույցների և մամուլի ներկայացուցիչներ։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակն է նկարիչ Գագիկ Վարդանյանը, ով ստեղծել է Արգենտինայի Հայկական կաթոլիկ եկեղեցու խորանի որմնանկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]