Հայոց ձորի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոձ ձորի մի մասը, «Գեղունի», 1905

Հայոց Ձորի դաշտ, դաշտ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի գոգավորությունում։ Լճի հարավարևելյան ափից տարածվում է դեպի արևելյան և զբաղեցնում մոտ 260 կմ2 տարածք։ Գրաբենային ծագման դարավանդային հարթավայր է՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Հյուսիսով հոսում է Խոշաբ գետը։ Կլիման ցամաքային է։ Բնորոշ է տափաստանային և մարգագետնային բուսածածկույթը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png