Հայոց աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհ», հասարակական-քաղաքական օրաթերթ, որը լույս է տեսել Երևանում 1997-2018 թվականներին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է լույս տեսնել 1997 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիրն է Գագիկ Մկրտչյանը։

Տպագրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական-տնտեսական, կրթամշակութային, հոգևոր կյանքին վերաբերող տեղեկատվական, վերլուծական հոդվածներ, անդրադառնում է Արցախում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

2018 թվականի դեկտեմբերի 27-ին լույս է տեսել թերթի վերջին համարը։ Այն փակվել է ֆինանսների բացակայության պատճառով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՐԹ Է ՓԱԿՎԵԼ»։ hraparak.am։ 28 Դեկտեմբեր 2018 
  2. 2,0 2,1 «Ինչո՞ւ է փակվել «Հայոց աշխարհ» թերթը. Մեկնաբանում է գլխավոր խմբագիրը»։ archive3.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2023-07-04 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։