Գագիկ Մկրտչյան (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Մկրտչյան
Ծնվել էհունվարի 16, 1956(1956-01-16) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Գագիկ Ալեքսանդրի Մկրտչյան (հունվարի 16, 1956(1956-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր, Հայաստանի վաստակավոր լրագրող (2006), մանկավարժական գիտությունների դոկտոր (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Մկրտչյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 16-ին Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ 1980-1985 թվականներին աշխատել է «Ռուսկի յազիկ վ արմյանսկոյ շկոլե» (ռուսերեն) ամսագրի խմբագրությունում, 1985-1989 թվականներին՝ Մանկավարժական գիտությունների ԳՀԻ-ում։ 1989-1992 թվականներին եղել է Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1992-1997 թվականներին, միաժամանակ՝ «Երկիր», ապա՝ «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) թերթերի խմբագրություններում՝ որպես քաղաքական մեկնաբան։

1997 թվականին դարձել է «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։