Հայհեղինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայհեղինակ
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Հայաստան
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքarmauthor.am/home.html

Հայհեղինակ հայկական հեղինակային ընկերություն, «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն, հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է 2001 թվականին Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի սեփականատերերի կողմից՝ իրենց շահերն իրացնելու և պաշտպանելու նպատակով։

Կանոնադրական նպատակներ ու խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը գործում է կամավորության, անդամների իրավահավասարության սկզբունքների հիման վրա և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իր իսկ կանոնադրությանը համապատասխան[1]։

Հայհեղինակի հիմնական խնդիրները․

  • Հեղինակների (նրանց իրավահաջորդների) սեփականության իրավունքի կոլեկտիվ հիմունքներով կառավարում այն դեպքում, երբ նրանց իրավունքների գործնական իրականացումը առանձնակի դժվար է, օրինակ՝ հանրային կատարում, ներառյալ ռադիոյով և հեռուստատեսությամբ, վերարտադրում մեխանիկական ձայնագրությամբ և այլն.
  • Իր անդամների օրինական շահերի ներկայացում դատարանում, պետական, ոչ պետական և հասարակական կազմակերպություններում նրանց կողմից տրված լիազորությունների շրջանակներում.
  • Ստեղծագործություններ օգտագործող կազմակերպությունների հետ լիցենզային պայմանագրերի կնքում[2]։

Ֆինանսական գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային հոնորարների վճարների ծավալը (հազար ՀՀ դրամով)[3]
2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
6,254 8,282 12,949 24,911 27,090 34,746 39,574 58,011 59,913 51,521

Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայհեղինակը» համարվում է Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնության (CISAC) անդամ, ունի ավելի քան 30 համաձայնագիր՝ օտարերկրյա հեղինակային իրավունք ունեցող ընկերությունների փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի հեղինակային ընկերության հետ։

2010 թվականին «Հայհեղինակը» Ռուսաստանի հեղինակային ընկերությանն է փոխանցել 616,57 հազար ռուբլի, իսկ իր ներկայացրած հեղինակների համար ստացել է 802,81 հազար ռուբլի վարձատրություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сайт организации (русская версия) Արխիվացված 2011-05-09 Wayback Machine
  2. «Годовой отчет Армавтора за 2009 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Годовой отчет Армавтора за 2010 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Отчет РАО за 2010 год Արխիվացված 2011-11-19 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]