Հայկ Ղուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ղուլյան
ԾննդավայրՇեխեր, ԱՀ
Մահվան վայրՄեխակավան, Հադրութ
ԳերեզմանԵռաբլուր
Կոչումժամկետային զինծառայող

Հայկ Բաղդասարի Ղուլյան (մայիսի 8, 2001, Շեխեր, ԼՂՀ - հոկտեմբերի 4, 2020, Մեխակավան), Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։

2006-2018 թվականներին․ սովորել է Շեխերի միջնակարգ դպրոցում[2]։

2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը։

Հայկը փայլուն արդյունքներ է գրանցել դպրոցականների առարկայական օլիմպիադաներում։ Տիրապետում էր հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին զորակոչվել է Արցախի ՊԲ, որպես ժամկետային զինծառայող։ Ծառայության է անցել նախ Մեխակավանում, ապա Զինավանում։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Մեխակավանում բեկորային վնասվածքից[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկը շատ հայրենասեր էր, ասում էր՝ աշխարհին ստիպելու եմ ճանաչել Արցախի անկախությունը. նահատակված զինծառայողի կուրսեցի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  2. «Հայկը սիրում էր երկինքը».
  3. «Զոհված արցախցի Հայկը երազում էր Արցախի նախագահ դառնալ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]