Hayk Freestyle
Hayk Freestyle Հայկ Աղաքարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1996 |
Ծննդավայր | Արթիկ, Հայաստան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Բլոգեր, Ֆուտբոլ ֆրիսթայլեր |
Ծնողներ | Արտակ Աղաքարյան Գայանե Եղոյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ ռեկորդակիր |
Հայկ Արտակի Աղաքարյան (հունվարի 27, 1996, Արթիկ, Հայաստան, առավել հայտնի որպես՝ Hayk Freestyle), հայ բլոգեր, ֆուտբոլ ֆրիսթայլեր։ 2021 թվականին գրանցել է առաջին ռեկորդը՝ ՀՀ Դյուցազնագրքում[1][2]։ 2023 թվականից համարվում է "Street Ball Armenia" սպորտային կազմակերպության հիմնադիր-նախագահը (Դավիթ Մանոյանի հետ համատեղ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկություն և ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 2002 թվականից սովորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 2010-2013 թվականներին սովորել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում։ 2013-2019 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի տնտեսագիտական վերլուծություն բաժնում։ 2014-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ Պատվո-պահակային վաշտում։ 2019-2021 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հանրային ֆինանսների կառավարման բաժնում։ Փոքրուց մեծ սեր է ունեցել սպորտաձևերի հանդեպ և ընտրել է ֆուտբոլը, ֆուտբոլ ֆրիսթայլը։ Դեռևս պատանեկությունից սկսած սովորել է տարբեր հնարքներ կատարել ֆուտբոլային գնդակով։
Գործունեություն և ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականից սկսել է նկարել տարբեր կարճ տեսանյութեր՝ ֆուտբոլ ֆրիսթայլի մասին։ 2021 թվականին գրանցել է առաջին ռեկորդը՝ ՀՀ Դյուցազնագրքում, հնարքի անունը՝ երեք պտույտ գնդակի շուրջ (PATW - Palle around the world): Հետո գրանցել է նոր ռեկորդ՝ միաժամանակ 5 գնդակի պտույտ մարմնի վրա, ավելի ուշ՝ 6 գնդակի պտույտ մարմնի վրա[3]։ 2023 թվականից համարվում է "StreetBall Armenia" սպորտային կազմակերպության հիմնադիր-նախագահը (Դավիթ Մանոյանի հետ համատեղ)։ "Street Ball Armenia"-ն իրականացնում է տարբեր սպորտային միջոցառումներ՝ Երևանում և ՀՀ մարզերում։
2023 թվականից հանդես է գալիս Կիլիկիա ֆուտբոլային ակումբում[4][5][6][7]։
2024 թվականին Աշխարհի ֆուտբոլ ֆրիսթայլի ասոցիացիայի (անգլ․՝ World Freestyle Football Association) կողմից նշանակվել է Ֆուտբոլ ֆրիսթայլի Հայաստանի ներկայացուցիչ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ Դյուցազնագիրք․ Հատոր 1
- ↑ ՀՀ Դյուցազնագիրք․ Հատոր 2
- ↑ Նոր ռեկորդ Հայկ Ֆրիսթայլից
- ↑ Hayk Freestyle, FC Cilicia - Football Database
- ↑ Hayk Aghakaryan (Hayk Freestyle - Besoccer)
- ↑ Hayk Freestyle - Transfermarkt.com
- ↑ Hayk Freestyle, FC Cilicia - SofaScore
- ↑ World Freestyle Football Association - Hayk Freestyle, Armenia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 33 հարց Հայկ Ֆրիսթայլին
- «Գինեսի» գրքի հայկական տարբերակը․ 5 ռեկորդ՝ մեկ օրում
- ATV - Առաջին ծրագիր - Հայկ Աղաքարյան
- ATV - Ամենից Ամենա– Ռեկորդակիրներ
- «Գնդակի արքան» կամ՝ ո՞վ է Հայկ «ֆրիսթայլերը»
- Կարճ ասած․․Հայաստանում նոր ռեկորդ եմ գրանցել
- Ֆուտբոլ Հ1 - ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյան
- Պտտում ենք հրաշքը - Հ1 և Հայկ Ֆրիսթայլ
- Stylish Faces. Hayk Freestyle
- Hayk Freestyle - Arabic Footba11