Հայկական կակաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական կակաչ
Հայկական կակաչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Գորտնուկածաղկավորներ
Ընտանիք Կակաչազգիներ
Ցեղ Կակաչ
Տեսակ Հայկական կակաչ
Լատիներեն անվանում
Papaver armeniacum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հայկական կակաչ (լատին․՝ Papaver armeniacum), կակաչազգիների ընտանիքի պատկանող բուսատեսակ։ Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը։ Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ։ Պտուղը 0.8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կակաչը աճում է սկսած 1700-ից մինչև 3400 մետր բարձրադիր տարածքներում՝ հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրություն ունեցող վայրերում։

Հանդիպում է Թուրքիայի հարավ-արևելքում, Վանա լճի և Արարատ լեռան մերձակա վայրերում, ինչպես նաև՝ Իրանի և Հայաստանի բարձրադիր գոտիներում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]