Հայկազ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Մինասյան
Ծնվել է1920
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)
Մասնագիտությունմանկավարժ և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Հայկազ Տիգրանի Մինասյան (1920 - անհայտ), հայ մանկավարժ, բանաստեղծ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Մինասյանը ծնվել է 1920 թվականին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում։ 1937 թվականին ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումը։ 1937-1939 ուսումնական տարիներին աշխատել է Ախուրյանի շրջանի Կամո գյուղի դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1939-1942 ուսումնական տարիներին՝ նույն դպրոցում եղել է ուսմասվար, իսկ հետո՝ տնօրեն[1]։

Մինասյանը կարմիր բանակ է զորակոչվել 1942 թվականին։ Ծառայել է Հեռավորարևելյան կարմրադրոշ 15-րդ բանակի 5-րդ պահեստային գնդում որպես վաշտի քաղղեկի տեղակալ։ 1945 թվականի օգոստոսի 9-ից Մինասյանը մասնակցել է իմպերիալիստական Ճապոնիայի դեմ մղված պատերազմին։ Մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» մեդալներով[1]։

Մինասյանը բանակից զորացրվել է 1946 թվականին և շարունակել մանկավարժական աշխատանքը։ Հայկազը մինչև 1951 թվականը եղել է Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղի ութնամյա դպրոցի տնօրեն։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1963 թվականին Մինասյանը տեղափոխվել է Չարենցավան քաղաքը, աշխատել երեկոյան միջնակարգ դպրոցի ուսմասվար, այնուհետև՝ նույն դպրոցի տնօրեն։ Դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Մինասյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով[1]։

Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]