Ապահ Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազունի Ապահից)
Ապահ Հայկազունի
Ապահունիների նահապետ
 
Ազգություն հայ
Դինաստիա Հայկազունիներ
Հայր Հայկ Նահապետ

Ապահ Հայկազունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Հայկ նահապետի որդին, Ապահունիների նախարարական տան հիմնադիրը։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հրաչյա Աճառյանի Ապահը կեղծ արական անուն է[1]։ Ապահ անունը կազմել է Արսեն Բագրատունին իր «Հայկ դիւցազն» պոեմում, Ապահունյաց գավառի անունից, ենթադրելով թե Հայկ նահապետը ունեցել է այս անունով մի որդի[2]։

Մովսես Խորենացին գրում է՝.

«Այլ և զնախարարութիւնս Ապահունեաց և զՄանավազեան և զԲզնունեանն՝ ի նոյն զաւակացն Հայկայ»[3]։

Քանի որ Մանավազյան և Բզնունի ազգանունները ծագում են Հայկ նահապետի Մանավազ և Բազ որդիների անուններից, ուստի՝ ըստ Արսեն Բագրատունու, Ապահունին էլ ենթադրում է Ապահ անունով մի որդի։

Ըստ Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Ապահունյաց գավառի անվան ծագումը հայտնի և ստույգ չէ։ Նա գրում է՝.

Հին բառակարգ աշխարհագիրն Հուն կամ Հոն կոչէ զշինողն Ապահունեաց, որ գուցէ Մանաւազայ որդի ըլլայ եթե ստոյգ է շինողը. վասն զի գաւառին անունն կարծել տայ թէ շինողն Ապահ պիտի կոչէր[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 192-193
  2. «Հայկ դիւցազն», Արսեն Բագրատունի, 1940, էջ 610
  3. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Բ. ը
  4. «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 159

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 192-193
  • «Հայկ դիւցազն», Արսեն Բագրատունի, 1940, էջ 610
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Բ. ը
  • «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 159