Հայերի նահատակություն (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերի նահատակություն, լրիվ անվանումը՝ Հայերի նահատակություն։ Հայաստանի կոտորածների պաշտոնական աղյուսակ (ֆր.՝ Père Félix Charmetant, Martyrologe arménien: Tableau officiel des massacres d’Arménie), Հայր Ֆելիքս Շարմետանի նախաձեռնությամբ 1896 թվականի տպագրված գիրքն է, որտեղ ներկայացված են Կոստանդնուպոլսում վեց դեսպանների ուսումնասիրությունները և լուսավորական ու բողոքական ականատեսների վիճակագրությունները։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում ներկայացված է նաև եկեղեցիների պղծման, հոգևորականների սպանության, բռնի կրոնափոխման, կանանց և աղջիկների առևանգման, մահմեդականացման վերաբերյալ փաստեր ու վկայություններ։ Նման իրավիճակը բնորոշ էր կայսրության տասնմեկ վիլայեթների համար (Տրապիզոն, Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Ադանա, Հալեպ, Անգորա, Իզմիթ)։ Հեղինակը վստահեցնում է, որ այս տվյալները, որոնք ներկայացված են պաշտոնական ցուցակում, վերջնական չեն։ Գրքին կցված է նաև կոտորածների աշխարհագրությունը ներկայացնող քարտեզ[1]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակի զոհերի թվերը, նույնիսկ կրճատված, գերազանցում են քսանհինգ կամ երեսուն հազարը։ Այս թվերն առանց չափազանցնելու ներկայացնում են կոտորածների ընդհանուր թվի հազիվ քառորդ մասը և թույլ են տալիս խոսել ավելի քան հարյուր հազար զոհերի մասին։
Յուրաքանչյուր դեսպան հոգացել է իր կառավարությանը ցույց տալ, որ վեց դեսպանների պատվիրակության կոմիտեի կողմից ներկայացված այս ցուցակը կազմվել է իրենց հյուպատոսների պաշտոնական զեկույցների և իրադարձությունների բոլոր վկաների հիման վրա, ովքեր այնտեղ նշվել են, և եթե որոշ մասնավոր դեպքերի համար ընդունել են եվրոպական կաթոլիկ կամ բողոքական միսիոներների վկայությունները, ապա այն դեպքում, որ այդ իրադարձությունները կատարվել են նրանց աչքի առաջ։ Հակառակը, ջանասիրաբար հեռացրել են բոլոր այն տեղեկությունները, որոնք կարող էին ներկայացնել տեղացիները և հոգևորականութունը։ Հայկական ոչ մի վկայություն չի ընդունվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայր Ֆելիքս Շարմետան, Հայերի նահատակություն։ Հայաստանի կոտորածների պաշտոնական աղյուսակ, Փարիզ, 1896, 96 էջ