Ֆելիքս Շարմետան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Շարմետան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1844(1844-06-20)[1]
ԾննդավայրԻզեր, Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 21, 1921(1921-07-21) (77 տարեկան)
Մահվան վայրԷքս լե Բեն
ՄասնագիտությունԿանոնիկոս
 Félix Charmetant Վիքիպահեստում

Հայր Ֆելիքս Շարմետան (ֆր.՝ Père Félix Charmetant, հունիսի 20, 1844(1844-06-20)[1], Իզեր, Ֆրանսիա - հուլիսի 21, 1921(1921-07-21), Էքս լե Բեն), ֆրանսիական միսիոներության կարկառուն դեմքերից էր։

Եղել է «Սպիտակ հայրերի» լիազոր ներկայացուցիչը Փարիզում, նաև՝ «Ալյանս ֆրանսեզի» ութ հիմնադիրներից մեկը, «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրենը։ Համիդյան կոտորածների ընթացքում նա լայնածավալ աշխատանք է իրականացրել ոչ միայն ջարդերի հավաստի պատկերը ֆրանսիական հասարակությանը ներկայացնելու, այլև հանգանակությունների միջոցով արևմտահայերին նյութապես օժանդակելու գործում[2]։

1896 թվականին Հայր Ֆելիքս Շարմետանի նախաձեռնությամբ տպագրվել «Հայերի նահատակություն։ Հայաստանի կոտորածների պաշտոնական աղյուսակ» գիրքը, որտեղ ներկայացված են Կոստանդնուպոլսում վեց դեսպանների ուսումնասիրությունները և լուսավորչական ու բողոքական ականատեսների վիճակագրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Annuaire prosopographique : la France savante
  2. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Շարմետան» հոդվածին։