Հայերի մոռացված ցեղասպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերի մոռացված ցեղասպանությունը
ՀեղինակՀիրոյոսի Սեգավա
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուճապոներեն
Հրատարակման վայրՃապոնիա
Հրատարակման տարեթիվ2004
ԳՄԴ63.3 (2Հ)

Հայերի մոռացված ցեղասպանությունը։ Հետազոտություն՝ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու վերաբերյալ (անգլ.՝ Armenian Forgotten Genocide), Հիրոյոսի Սեգավայի աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին։

Գիրքը լույս է տեսել Ճապոնիայում 2004 թվականին և նույն թվականին հանդիսավոր ներկայացվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որպես Ճապոնիայում հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին աշխատություն։ Հեղինակը Աիծի նահանգի արդյունաբերական համալսարանի պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավան իրավաբան-միջազգայնագետ է, ուստի հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնում է իրավաբանի տեսակետից՝ դիմելով միջազգային համաձայնագրերին։ Նա մեկ անգամ ևս ապացուցում է, որ 1915 թվականին Թուրքիայում երիտթուրքերը կազմակերպել և իրականացրել են հայերի ցեղասպանությունը, ինչի համար պետք է պատիժ կրեն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]