Հիրոյոսի Սեգավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիրոյոսի Սեգավա, իրավաբան-միջազգայանագետ, Ճապոնիայի Աիծի նահանգի արդյունաբերական համալսարանի կառավարման ֆակուլտետի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, սահմանադրական, միջազգային, մարդու իրավունքների մասնագետ։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր[1]։

2004 թվականին լույս է տեսել Հիրոյոսի Սեգավայի Հայերի մոռացված ցեղասպանությունը։ Հետազոտություն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու վերաբերյալ աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից միջազգային կապերի վերաբերյալ՝

  • Ժամանակակից միջազգային կապերի կառուցվածքը (համահեղինակային ժողովածու), 1995 թվական, Քեյբունսյա
  • Միջազգային իրավունք, (հեղինակային ժողովածու), 1998 թվական, Սագանո-սյոին
  • Ժամանակակից միջազգային կապերի հիմքերը և խնդիրները, (համահեղինակային ժողովածու), 1999 թվական, Քեյնհակուսյա
  • Միջազգային իրավունքի համառոտ բացատրություն, (մենագրություն), 2001 թվական, Սանկեիսյա

Ժամանակակից սահմանադրությունների վերաբերյալ՝

  • Ճապոնիայի սահմանադրությունը (հեղինակային ժողովածու), 1999 թվական, Սագանո-սյոին
  • Ճապոնիայի սահմանադրությունը (մենագրություն), 2002 թվական, Սանկեիսյա

Ժամանակակից իրավաբանության վերաբերյալ՝

  • Ժամանակակից իրավաբանություն (հեղինակային ժողովածու), 1999 թվական, Սագանո-սյոին
  • 21-րդ դարի իրավաբանություն (հեղինակային ժողովածու), 2003 թվական, Քենհակուսյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]