Հայերը Սիցիլիա կղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիցիլիա կղզում հայերի ներկայության փաստը հավաստիորեն հիշվում է 6-րդ դարից, երբ Սիցիլիայի կուսակալն էր Հովհաննես Արշակունին։ 668 թվականին, երբ Սիրակուզա քաղաքում սպանվել է Կոստանդ Բ կայսրը, տեղի զորքերը կայսր են հռչակել հայազգի Մժեժ (Մեզիզիոս) զորավարին, ինչը փաստում է հայերի գերակշռությունը բանակում։ Սիցիլիա են աքսորվել մեծ թվով հայ պավլիկյաններ։ 832 թ.-ին Սիցիլիայի կառավարիչ է նշանակվել Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, որը հաջողությամբ կազմակերպել է կղզու պաշտպանությունը արաբական հարձակումներից և արժանացել «պատըիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» և այլ բարձր տիտղոսների։ Հայերի հարաբերությունները Սիցիլիայի հետ աշխուժացել են 13-րդ դար։ 1278-1283 թվականներին Կիլիկիայից երեք պաշտոնական պատվիրակություններ են ուղարկվել Սիցիլիա։ Կիլիկիայի թագավոր Օշինը ամուսնացել էր Սիցիլիայի իշխանուհու հետ։ Հաջորդ դարերում հայերը հիշվում են գլխավորապես Մեսինայում, 17-րդ դար՝ Պալերմոյում, որի պաշտպան սուրբ է հռչակվել 1753 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


  • Carlo Coppola Կառլո Կոպպոլա, Gli Armeni in Sicilia / Հայերը Սիցիլիայում, Ed. LB, Bari 2020