Հայերը Սիդնեյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սիդնեյի հայ համայնքը կազմավորվել է 1950-ական թվականների վերջին։ 1983 թվականին այստեղ բնակվել է 10 հազար, 2003 թվականին՝ 25 հազար հայ։

Եկեղեցիներ և վարժարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են հայ առաքելական Սուրբ Հարություն, Սիդնեյի հայ ավետարանական եկեղեցին կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ։ Սիդնեյում առաջին հայկական դպրոցը հիմնել է Արամայիս քահանա Միրզայանը՝ 1960 թվականին։ Ներկայումս գործում են Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն, ՀԲԸՄ Ալեքսանդր, հայ կաթոլիկների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ամենօրյա և Ալեք Մանուկյան, Թարգմանչաց, Փափազյան, Թումանյան մեկօրյա վարժարանները։

Մշակութային միություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխույժ գործունեություն են ծավալում հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները և նրանց հովանավորությամբ գործող մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ Սիդնեյի մասնաճյուղերը, եկեղեցասեր տիկնանց, երիտասարդական, պատանեկան մարզական կազմակերպությունները, «Հայ հանգստյան տուն» միությունը, Ավստրալահայ միացյալ ընկերակցությունը և այլն։ Գործում են «Լուսավորիչ», «Կոմիտաս» երգչախմբերը, պարային և թատերական խմբեր, ինչպես նաև «Էրեբունի», «Նոր սերունդի ձայն» ռադիոժամերը։ Սիդնեյում լույս են տեսնում «Լույս», «Արմենիա», «Միություն», «Գարուն», «Զանգ» պարբերականները։ Նյու Սաութ Ուելս նահանգի (կենտրոնը՝ Սիդնեյ) փոքրամասնությունների գործերի պետական հանձնաժողովի ատենապետն է Ստեփան Գրգեշարյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png