Հայերն Անկարայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Անկարայումից)

Հայերն Անկարայում, 20-րդ դարի սկզբին այնտեղ ապրել է 13 հազար հայ։ Համանուն վիլայեթի կենտրոնն էր։ Կար հայկական երկու եպիսկոպոսություն (առաքելական և կաթոլիկ)։ Գործել են առաքելական Սուրբ Գրիգոր, Սուրբ Նշան, Սուրբ Կարապետ, Սուրբ Սարգիս և կաթոլիկ Սուրբ Կղեմես, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Փրկիչ, Կաթողիկե հայկական եկեղեցիները, դպրոցներ։ Անկարայի շրջակայքում էր գտնվում հայկական հինավուրց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր վանքը։ Քաղաքի արհեստագործությունը և առևտուրը գերազանցապես հայերի ձեռքին էր։ 1915 թվականին հայերը բռնությամբ տեղահանվել են։ Ոչնչացվել է Անկարայի հայկական ձեռագրերի (ավելի քան 300) հավաքածուն (պահպանվել է միայն ձեռագրացուցակը)։ 1920-ական թվականներին սկզբին քաղաքում մնացել էր 1,5 հզ. հայ։ 2003 թվականին Անկարայում ապրում է շուրջ 2,5 հազար հայ։ 2000 թվականից Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրական ֆակուլտետում դասավանդվում են հայոց լեզու և գրականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։