Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան

Հայաստանի Հանրապետության քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե, ՀՀ ՔԲՀՊԿ, Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կարապետ Ռուբինյանի, կոմիտեի առաջնային նպատակն է ամեն կերպ աջակցել Հայաստանի քաղբանտարկյալներին` ցուցաբերելով նրանց իրավական, քաղաքական, բարոյական, նյութական աջակցություն, նաև ավելի խթանելու նրանց ազատության համար տարվող պայքարը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրել են 2008 թվականի մայիսին մի խումբ ընդդիմադիր գործիչներ՝ Վարդան Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Տիգրան Խզմալյանը, որի մասին հայտարարել է 2008 թվականի մայիսի 9-ին Կարապետ Ռուբինյանը[1]։ Այդ ժամանակ նա նաև նշել էր, որ կոմիտեի առաջին գործն է լինելու նույն օրը՝ մայիսի 9-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Հայոց կանանց միության» կազմակերպած բողոքի ակցիային օժանդակելը և ակցիան իրականացվելու է ի պաշտպանություն միակ կին քաղբանտարկյալի`Անուշ Ղավալյանի։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեի մեջ ընդգրկված են Վարդան Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև «Ժամանակ Երևան» օրաթերթի լրագրող Գագիկ Աբգարյանը, ազատամարտիկ Մեսրոպ Մեսրոպյանը, Նորիկ Նորիկյանը, «Կանայք հանուն խաղաղության» ՀԿ-ից Գայանե Մարտիրոսյանը, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]