Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա
Տեսակսպորտային Ֆեդերացիա
ԵրկիրՀայաստան
ՀապավումՀՊՖ
ՆախորդողՀայաստանի աթլետիզմի ֆեդերացիա
Հիմնադրված2001թ-ից
ՏարածաշրջանՀայաստան, Արցախ, Սփյուռք, Ջավախք,
Պաշտ. լեզու(ներ)հայերեն
Գլխավոր քարտուղարԱրա Էդուարդի Մարտիրոսյան
նախագահԳագիկ Վաչիկի Սարոյան
ՓոխնախագահԳոռ Գևորգի Հովհաննիսյան
ՓոխնախագահԱֆյան Հայկ Սլավիկի
ՓոխնախագահԱդելինա Զոհրաբի Սարոյան
ՀիմնադիրԳագիկ Վաչիկի Սարոյան
Կայքfacebook.com/pfa.info/
ԾանոթագրություններՈւժային եռամարտ մարզաձև

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա (Powerlifting Federation of Armenia), Հայաստանի Հանրապետությունում գործող ֆեդերացիա[1], որը զբաղվում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում և Ջավախքում պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունների կազմակերպմամբ և անցկացմամբ։ Մարզական ֆեդերացիան գրանցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական աջակցության ֆեդերացիաների կազմում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերացիան հիմնադրվել է 2001 թվականին ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Գագիկ Սարոյանի նախաձեռնությամբ[3]։ Անվանվել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա (ՀՊՖ), ունի ներկայացուցչություններ Հայաստանի բոլոր մարզերում։ Հանդես է գալիս միջազգային մրցահարթակներում։

Սկսած 20-րդ դարի 70-ական թվականներից ինչպես նախկին ԽՍՀՄ մի շարք խոշոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում վերստին զարթոնք ապրեցին ուժային մարզաձևերը, որոնք մեկ անվանումով կոչվեցին աթլետիզմ։

ՀՀ Սպիտակ քաղաքի ավերիչ երկրաշարժից հետո, 1988 թ․-ին, սպորտում արդեն լուրջ առաջընթացներ գրանցած, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, սպիտակցի մարզիկ ու մարզիչ Գագիկ Սարոյանը հավաքագրեց երկրաշարժից տուժած անապահով և ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բացեց մարզական ակումբ, որոնցով և դրվեց ուժային եռամարտի հիմքը, նպատակ ունենալով նեցուկ լինել ազգային բանակին։

Իսկ 1990թ․-ին սպորտի վարպետ Ռազմիկ Այվազյանը հիմնադրեց աթլետիզմ մարզաձևերը, որի կազմում ներառվեցին 6 ուժային մարզաձևեր՝ բոդիբիլդինգ (կուլտուրիզմ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ), արմռեստլինգ (բազկամարտ), ծանրագնդամարտ, հաշմանդամների ուժային եռամարտ։

2001թ-ին պետական գրանցում ստացավ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան (ՀՊՖ)։ 2002թ-ին ՀՊՖ-ն դարձավ Միջազգային պաուերլիֆտինգի ֆեդերացիայի[4] անդամ և սկցեց իր հաղթարշավը ողջ աշխարհով։

Ներկայումս մարզական ֆեդերացիան[2] ունի շուրջ 40 մարզիչ և 3000 մարզիկ, ինչպես նաև ներկայացուցչություններ Երևան քաղաքում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև ՀՀ բուհերում և ուժային կառույցներում։ Համագործակցում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ և պարբերաբար մասնակցում են դասընթացների և սեմինարների։

ՀՊՖ-ն անց է կացնում Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություններ[5]՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների, կանանց, հաշմանդամների, ուսանողական և դասախոսական։ Անց են կացվում նաև հուշամրցաշարեր, գավաթի առաջնություններ և ուսումնամարզական հավաքներ։ Մասնակցում են աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների, և միջազգային մրցաշարերի։

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կարգախոսն է՝ «Այսօրվա մարզիկը մեր վաղվա զինվորն է»։

ՀՊՖ տեխնիկական բնութագիր և կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան գործում է Միջազգային պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կանոնակարգով և օրենքներով, ինպես նաև համագործակցում է WADA-ի (World Anti-Doping Agency) ներկայացուցիչ Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ (ARM-NADO)։

Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիան՝ ուժային եռամարտը, իր մեջ ներառում է երեք վարժություն․

- Կքանիստ՝ ծանրաձողը ուսերին,

- Սեղմում պառկած դիրքից՝ ծանրաձողով,

- Ձգում հարթակից՝ ծանրաձողով մինչ գոտկատեղը։

Մրցումները մասնակիցների միջև անցկացվում են՝ ելնելով սեռից, քաշից և տարիքից։

Կանոնակարգը տարածվում է բոլոր տեսակի մրցաշարերի վրա՝ շրջանային, քաղաքային, հանրապետական և այլն, որոնք անցկացվում են Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կանոնակարգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կազմակերպության մասին տեղեկություններ Սփյուռ տեղեկատվական կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 ԿԳՄՍՆ, ՀՀ. «Մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  3. «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան ունի 34 տարվա պատմություն». "NewInfo" լրատվական հարթակ.
  4. «International Powerlifting Federation IPF - International Powerlifting Federation IPF». www.powerlifting.sport. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  5. «Կայացավ Պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հաղթողները». "NewInfo" լրատվական հարթակ. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]