Հայաստանի զինված ուժերի կանոնագրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի զինված ուժեր կանոնագրքեր, Հայաստանի զինված ուժերի կանոնագրքեր չորս նորմատիվ իրավական փաստաթղթեր են, որոնք վավերացված են Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից (բացառությամբ՝ շարային կանոնադրության)։

Զինծառայողների իրավունքները և պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինծառայության զորակոչված քաղաքացիները կոչվում են հայրենիքի պաշտպաններ։ Նրանք առաջնորդվում են Հայաստանի քաղաքացու համար սահմանված իրավունքներից և պարտականություններից։ Նրանց վրա տարածված են սահմանադրական իրավունքներ և մի շարք պարտականություններ։ Զինծառայողների պարտականությունները բխում են ՀՀ սահմանադրության օրենքներից և ԶՈՒ նորմատիվ իրավական փաստաթղթերից։ Ըստ կարգապահական կանոնագրքի և սահմանադրության օրենքների զինծառայողները իրավունք ունեն՝

  • զենք կրել և հավատարիմ մնալ կանոնագրքերի օրենքներին
  • առաջարկություններ ներկայացնել զինվորական ծառայության վերաբերյալ
  • բողոքարկել ապօրինի գործողությունների համար.

Ըստ կարգապահական կանոնագրքի և սահմանադրության օրենքների զինծառայողները պարտավոր են՝

  • հավատարիմ մնալ զինվորական երդմանը
  • հավատարիմ մնալ Սահմանադրությանը
  • գերազանց տիրապետել ռազմարվեստի պատմությանը
  • վարպետորեն տիրապետել իրեն վստահված սպառազինությանը
  • լինել ազնիվ և կարգապահ
  • բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, զինվորական հարգանքի, վարքի և զինողջույնի կանոնները
  • պատվով կրել զինվորի կոչումը
  • բարձր պահել զորամասի պատիվը

ՀՀ ԶՈՒ կանոնագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նորմատիվ իրավական ակտերը չորսն են[1]

  • Ներքին ծառայության կանոնագիրք
  • Կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրք
  • Կարգապահական կանոնագիրք
  • Շարային կանոնադրություն

Ներքին ծառայության կանոնագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է՝

  • զինծառայողների իրավունքները և պարտականությունները
  • զինծառայողների ընկերասիրությունը և փոխհարաբերությունները
  • զորամասի և ստորաբաժանումների կարգուկանոնը
  • զինծառայողների հանգստին վերաբերվող հարցերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]