Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, հիմնադրվել է 2004 թ. հունիսի 25-ին։ 2007 թ. հիմնադրվել է համալսարանի հենակետային քոլեջը, որտեղ լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ՀԱԱՀ-ի համապատասխան բաժիններում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում դասավանդում են 6 դոկտոր-պրոֆեսորներ, 38 գիտության թեկնածուներ, որից 28-ը՝ դոցենտ։ Դասախոսություններն անցկացվում են նաև օնլայն ռեժիմով, որը հնարավորություն է տալիս մասնաճյուղի ուսանողներին ունկընդրել մայր համալսարանի դասախոսներին։

Մասնաճյուղում ուսուցումն իրականացվում է միայն հեռակա կարգով, այդ իսկ պատճառով համալսարանն ապահոված է մասնագիտական գրականությամբ։ Ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական գրականությունից օգտվել նաև էլեկտրոնային տարբերակով։ Բացի մասնագիտականից, գրադարանը հագեցած է նաև գեղարվեստական գրականությամբ։

Ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդման, մասնագիտական գիտելիքների խորացման և կիրառական հմտությունների ձևավորմանը նպաստում է համալսարանին կից գործող ջերմոցը, ինչպես նաև տարածաշրջանում դեռևս գոյություն չունեցող կաթի անալիզատորը և գերհզոր մանրադիտակները։

Համալսարանում կրթությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • Ագրոնոմիա
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Անասնաբուծություն

Համալսարանը գտնվում է Սիսիան քաղաքի Շիրվանզադե 7 հասցեում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]